«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դերասան Հայկ Հովհաննիսյանի ամուսնության առաջարկությունը Պարոնյանի բեմից. տեսանյութ

Մշակութային

Հայկական հեռուստաեթերի բազմամյա փորձով ֆիլմարտադրությամբ զբաղվող «Մենք» հոլդինգը սկիզբ դրեց նոր նախագծի: «Մենք» թատրոնն այլեւս իրականություն է, որի մեկնարկը տրվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական  թատրոնում՝ «Սերը վերջին հարկում» կատակերգությամբ: Ներկայացում՝ կին-տղամարդ, սեր եւ դավաճանություն հավերժական թեմաների մասին՝ հագեցած խճճված պատմություններով, բազմաթիվ ինտրիգներով ու գաղտնիքներով, անելանելի թվացող զվարճալի իրավիճակներով եւ հումորով։

Բեմադրության հեղինակը Կարո Բալյանն է: Դերերում՝ Հայկ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան, Արեն Սաֆարյանը, Սոնա Մաթեւոսյանն ու Վաչե Երիցյանն են:

Ներկայացման դեպքերը տեղի են ունենում բարձրահարկ շենքի ամենավերջին՝ 14-րդ հարկում։  Այդ հարկում հարեւանությամբ ապրում են Ջոնն ու իր կինը՝ Նելլին եւ Ֆելիքսն ու իր կինը՝ Դիաննան։ Բանն այն է, որ առաջին հայացքից այդ երջանիկ ընտանիքներն այդքան էլ երջանիկ չեն ու իրականում Ֆելիքսի ու նրա հարեւանուհու Նելիի միջեւ սիրավեպ կա։

Ներկայացումը սկսվում է նրանց հերթական հանդիպումից, որը տեղի է ունենում Նելլիենց բնակարանում, սակայն ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ Ջոնը նախատեսվածից շուտ է վերադառնում տուն ու բռնացնում է կնոջը սիրեկանի հետ։  Ու երբ կարծես թե աղետն անխուսափելի է, հնարամիտ Ֆելիքիսն հաջողվում է համոզել, թե ինքը հարեւանի կնոջ սիրուհին է՝ Բաբկենը, ով հարեւանուհու ամուսնուց փրկվելու նպատակով ցատկել է Ջոնենց պատշգամբ։ Ջոնը դժվարությամբ, բայց վստահելով կնոջ երդումներին, ամեն դեպքում հավատում է Ֆելիքսին ու բաց է թողնում նրան։

​Ամեն բան այդպես էլ կվերջանար, եթե Ֆելիքսի հեռանալու հետո, Ջոնենց պատշգամբում չհայտնվեր մեկ այլ տղամարդ, ով մեկին-մեկ կրկնում է Ֆելիքսի բառերը։ Վերջինս վստահեցնում է, որ իր անունը Բաբկեն է՝ Ջոնենց հարեւանուհու սիրեկանը, ով հարեւանուհու ամուսնուց փրկվելու համար թռել է Ջոնենց պատշգամբ։ Եվ ահա ամեն բան խառնվում է իրար, Ջոնն այլեւս ոչ ոքի չի կարողանում հավատալ, ու պետք է պարզել, թե ով ով է իրականում ։ Իսկ երբ այդ ամենին ավելանում է Ջոնի կարեւորագույն ճամպրուկի անհետացումը, վերջին հարկում իսկական քաոս է սկսվում։​Ի վերջո, ո՞վ ում սիրեկանն ու սիրուհին է, արդյոք ամեն բան հնարավոր կլինի պարզել ու ինչ է Ջոնի ճամպրուկում, այս բոլոր հարցերն ամեն գնով փորձում են պարզել եւ, միեւնույն ժամանակ, թաքցնել անհարմար դրության մեջ հայտնված հերոսները:

Եվ մինչ ներկայացման վերջում տպավորված բեմադրության անսպասելի զարգացումներով լեփ-լեցուն դահլիճը ծափահարում էր, ռեժիսորը խնդրեց հանդիսատեսին չլքել դահլիճը եւ լսել դերասաններից մեկին՝ Հայկ Հովհաննիսյանին, որը թեպետ հանդիսատեսին հայտնի է իր մի շարք սերիալային կերպարներով, բայց առաջին անգամ էր բեմում:

«Հայկը բեմում առաջին անգամ է, հուսով եմ, որ վերջին (կատակում է, - հեղինակ), եւ ցանկանում եմ, որ իր հույզերով կիսվի ձեր հետ, թե ինչ է զգում կանգնելով բեմում… ինչ  ապրումներ ունեցավ»,- բարձրախոսը փոխանցելով դերասանին՝ ասաց Կարո Բալայանը:

«Շատ շնորհակալ եմ սիրելի հանդիսատես՝ ձեզ, իմ խաղընկերներին, որոնց հետ աշխատեցի եւ ստեղծեցինք այս ներկայացումը, կարծում եմ՝ լավ ներկայացում է: Ինչպես նշեց Կարոն, չգիտեմ՝ կրկին ինձ բախտ կվիճակվի խաղալ բեմում, թե՝ ոչ, այդ պատճառով ցանկանում եմ, որ իմ կողքին լինի այն մարդը, ով միշտ է իմ կողքին եւ ում անսահման սիրում եմ: Անահիտս, ուզում եմ՝ մի բեմում լինենք իրար հետ»,- բեմ հրավիրելով իր ընկերուհուն՝ դերասանուհի Անահիտ Մանուկյանին, նշեց Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիսատեսի ծափահարությունների նեeuրքո բեմ բարձրացավ Անահիտը եւ Հայկ Հովհաննիսյանը շարունակեց՝ դիմելով նրան. «Երկու հարց ունեմ քեզ՝ ներկայացումը դուրդ եկա՞վ»: Ստանլով դրական պատասխան՝ հնչեցրեց երկրորդ հարցը.
«Կամուսնանա՞ս իմ հետ»:

Բեմում կանգնած դերասանների, հանդիսատեսի չդադարող ծափերի ներքո՝ դերասանն ամուսնական մատանին դրեց Անահիտի մատին: Եվ երջանկությունից հուզված դերասանուհու շուրջը սկսեցին հայտնվել մեծ փնջերով կարմիր վարդեր:

Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանի եւ Անահիտ Մանուկյանի սիրավեպը վաղուց է քննարկվում մամուլում, նրանց ռոմանտիկ լուսանկարներն ու փոխադարձ ջերմ խոսքերը տեւական ժամանակ է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է եւ սրտեր է ջերմացնում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան