Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում. է Գերմանիայում Ադրբեջանի դեսպան

Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին  ասել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը:

Նրա խոսքով, Միջին միջանցքն այսօր կարեւոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական համագործակցության, այլեւ քաղաքական մերձեցման համար:

«Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական շրջադարձային պահ է տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո։ Այս առաջընթացի անմիջական արդյունքներից մեկը TRIPP երթուղու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունն է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, իսկ այնտեղից՝ Թուրքիայի հետ։ Այս նախագիծը ոչ միայն նոր տրանսպորտային գիծ է, այլ փոփոխվող տարածաշրջանի խորհրդանիշ, անջատումից դեպի համագործակցություն, շրջափակումից դեպի փոխկապակցվածություն անցման խորհրդանիշ։

Այսպիսով, Միջին միջանցքը դադարում է լինել միայն տարանցիկ ճանապարհ և դառնում է խաղաղության և զարգացման իրական կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև»:

Դեսպանը նաև նշել է որ Ադրբեջանն այս շաբաթ վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

«Առաջին տարանցիկ փոխադրումը Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկն էր, և այդ գործողությունը հաջողությամբ ավարտվեց։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում։ Այս նոր իրողությունը հիմք է ստեղծում բաց սահմանների, տնտեսական համագործակցության և ընդհանուր զարգացման համար»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում