Պուտինը հեռախոսազրուց է ունեցել Ալիևի հետ
ՄիջազգայինՊուտինը հեռախոսազրուց է ունեցել Ալիևի հետ։ Ըստ ռուսական աղբյուրների, քննարկվել են.
Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում քննարկումների շարունակություն` երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր։
Հաստատվել է առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտների։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

