Ճապոնիայի կառավարությունը տրամադրված է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն. Սանաե Տակաիչի
ՄիջազգայինՃապոնիայի կառավարությունը տրամադրված է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն՝ չնայած երկկողմ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակին։ Այս մասին հայտարարել է նոր վարչապետ Սանաե Տակաիչին՝ իր պաշտոնակալության առթիվ խորհրդարանում ունեցած իր ելույթում։
«Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են, բայց Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն է լուծել Հյուսիսային տարածքների հարցը և կնքել խաղաղության պայմանագիր», - նշել է նա։
Այս հայտարարությունը սպասելի էր: Բանն այն է, որ Ճապոնիայում իշխանության են եկել ոչ լիբերալ հատվածը ներկայացնող եւ ավանդական արժեքների դիրքերից հանդես եկող ուժերը` նոր վարչապետ Սանաե Տակաիչի ղեկավարությամբ (ում, ի դեպ, անվանում են ճապոնական Թրամփ): Սա իհարկե չի նշանակում, որ մասնավորապես ՌԴ-ի հետ Ճապոնիան այլեւս խնդիրներ չունի: Ընդհակառակը, ռւոսական փորձագիտական հանրությունը, այդ թվում` փիլիսոփա Դուգինն այն կարծիքին է, որ նոր իշխանությունները շատ ավելի բուռն կերպով կպահպանեն երկրի շահերը: Բայց նախկինի համեմատ մեկ էական տարբերությամբ` «Ճապոնիայի նոր իշխանություններից ակնկալիքն այն է, որ կառաջնորդվեն բացառապես սեփական երկրի շահերով, այլ ոչ թե դրսից եկած լիբերալական թելադրանքներով: Սա արդեն բավարար է գոնե մասնավորապես Ռուսաստանի հետ խելամիտ հարաբերությունենրի էջ բացելու համար, երբ կարելի է պարզապես երկխոսել` փորձելով ընդհանուր հայտարար գտնել երկու երկրների շահերի բալանսավորման համար»,- գրում է փորձագետներից մեկը:

