Ռազմաճակատում շատ մեծ աղետ է հասունանում. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղյակ աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ ռազմաճակատում շատ մեծ աղետ է հասունանում։
Բանկովան հույս ունի, որ աշնանային անձրևները կդանդաղեցնեն ռուսական ուժերի առաջխաղացումը Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։
Մինչդեռ Պոկրովսկն արդեն «գցված» է։ Պոկրովսկ-Միրնոգրադում գտնվող կայազորի համար Բանկովայայի նախատեսած ճակատագիրն է «ամրոցի» անկումը հետաձգել մինչև նոյեմբերի վերջ՝ սեփական կյանքի գնով։
Ի դեպ, այսօր տեղի է ունեցել դիակների փոխանակում։ Ուկրաինան Ռուսաստանին վերադարձրել է 31 դիակ, իսկ Կրեմլը Կիևին վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի դիակ։
Պաշտոնապես, Ուկրաինայի զինված ուժերը մեծ զոհեր չունեն, և ով հակառակն է ասում, Կրեմլի գործակալ է «դառնում»»։

