Ասում էինք, չէ, որ Արգիշտիին հենց ՔՊ-ն է փուռը տալու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Վաղարշապատում ավագանու ընտրությունների քարոզարշավի երրորդ օրն է, եւ արդեն իսկ խայտառակ իրավիճակ է ստեղծվել։ Լրատվամիջոցներն արձանագրել են, որ ՔՊ համայնքապետի թեկնածու ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ հետ աշխատանքային ժամին քարոզարշավ է իրականացնում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Ֆիքսել են, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, ծառայողական մեքենայով եւ աշխատանքային ժամին փակցնում ՔՊ-ի թեկնածուի քարոզչական պաստառները, ընդ որում` դրանք տեղադրվում են արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքերի պատերին։ Իսկ քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել Վաղարշապատում: Ասում էինք, չէ, ոչ Արգիշտիին հենց ՔՊ-ն է փուռը տալու:

Օրերս Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին՝ համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեջ կասկածվելու հանգամանքներով պայմանավորված: Անխոս, անհասկանալի էր թվում, թե ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Սրբուհի Գեւորգյանն ինչու հանկարծ հայտնվեց իշխանության թիրախում: Բայց ահա, հիմա ամեն ինչ պարզ է: Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները շուտափույթ դադարեցրել են եւ ռեկտորի պաշտոնակատար նշանակել ԿԶՆԱԿ-ի՝ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ: Ով է նա, փակագծեր է բացում պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը. «Լիլիթ Մկրտչյան անունով սույնը, ով անցած շրջանում թուրքերի հետ միացած ձեռնարկներ ու չափորոշիչներ էր մշակում այն մասին, թե ինչպես գրվի ու դասավանդվի Հայոց պատմությունը, եւ ում մշակած չափորոշիչների հիման վրա էլ գրվեցին վերջին շրջանում աղմուկ հանած խայտառակ, հակագիտական, հակազգային ու խոտանման ենթակա դասագրքերը, այսօր նշանակվեց սերունդ կրթող բուհի ռեկտոր... Փստորեն, մանկավարժականը եւս օկուպացվեց ու գրավվեց թուրքական շահերին ծառայող ռեժիմի կողմից»: Հետաքրքիր է՝ իսկ պրոֆեսորադասախոսական կազմը ասելիք հե՞չ չունի:

Ամեն ինչ տեսել էինք, բայց որ կարգալույծ քահանան դառնա ֆեյք Ռեգինա Պրազյան, չէինք պատկերացնում: . «Շատ հոգեւրականներ կան, որ սիրուհիներ ունեն, ես դեռ անուններ չեմ տա, բայց զգուշացնում եմ` եթե նրանցից որեւէ մեկը փորձի որեւէ բան խոսել, եղբայրաբար ասում եմ` իմ տեղեկությունները փաստավորված են: Կգա մի պահ, որ հանրությունը կիմանա` ով որտեղ է մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում: Ես արդեն ակնարկներ եմ անում, որ հասկանան` ում մասին է»,- Հովհանավանքի բակում լրագրողների հետ զրույցում սպառնում էր հակաեկեղեցական դարձած նախկին քահանա ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸԻսկ ժամեր անց արդեն վարսավիրի եւ հոգեւորականների մասին մի կեղտոտ ու հորինված պատմություն է նետվում սոցցանց՝ այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս իշխանական վաստակաշատ ֆեյք (կեղծ օգտատեր) Ռեգինա Պրազյանի էջից: Մի՞թե Ստեփան Ասատրյանը նույն Ռեգինա Պրազյանն է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

https://iravunk.com/sim/?p=326050&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ