Պուտինը աջակցել է, որ Սերգեյ Շոյգուն պահպանվի Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահի պաշտոնում
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է, որ Սերգեյ Շոյգուն պահպանվի Ռուսական աշխարհագրական ընկերության (ՌԳԸ) նախագահի պաշտոնում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պուտինը հանդես է եկել Շոյգուի կրկին ընտրության օգտին՝ հիշեցնելով նրա ունեցած մեծ վաստակը կազմակերպության գործունեության վերածննդի գործում։
Նախագահը հումորով նշել է, որ «ընտրությունների օրը սովորաբար ագիտացիա չի թույլատրվում, սակայն բոլոր պատվիրակները թող հիշեն Շոյգուի ձեռքբերումները»։ Արդյունքում, ՌԳԸ համագումարի բոլոր պատվիրակները միաձայն քվեարկել են Շոյգուի օգտին։
Ավելի վաղ Շոյգուն հայտնել էր, որ կազմակերպությունը ծրագրում է նոր հետազոտություններ անցկացնել Դոնբասի տարածքում, ուսումնասիրելով տարածաշրջանի բնությունը և այնտեղ ապրող ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները։

