Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Հայաստանում հոգևորականների հալածանքը

Հասարակություն

Ավստրիայում գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (World Council of Churches – Austria) պաշտոնական հայտարարությամբ խստորեն քննադատել է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ կիրառվող ճնշումները և հոգևորականների ձերբակալությունները։

Խորհուրդը հստակորեն հայտնել է իր լիակատար համերաշխությունը Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի ամբողջ քրիստոնեական համայնքին։

«Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները և դատավճիռները հստակ մարտահրավեր են կրոնական ազատությանը։ Նման միջոցառումները կամայական և անհիմն միջամտություն են եկեղեցու գործունեությանը և կարող են դիտվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա», - ընդգծված է կազմակերպության հայտարարությունում։

Այս հայտարարությունը կարևոր միջազգային ազդակ է, քանի որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համարվում է քրիստոնեական աշխարհի հեղինակավոր հարթակներից մեկը, որի հայտարարությունները հաճախ ձևավորում են միջազգային վերաբերմունքի ուղղությունը կրոնական ազատությունների խախտումների նկատմամբ։

Խորհուրդը փաստում է, որ Հայաստանում իրավիճակը դուրս է գալիս հոգևոր դաշտի սահմաններից՝ վերածվելով ազատ խղճի և քաղաքացիական իրավունքների խնդրի։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ձերբակալվել և հետապնդվել են ոչ միայն հոգևորականներ, այլև նրանք, ովքեր պաշտպանում են եկեղեցին։

Բարերար և խոշոր գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական ճնշումները լայնորեն մեկնաբանվում են որպես իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության շարունակություն։ Կարապետյանը հրապարակավ հանդես էր գալիս Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությամբ, ինչից հետո սկսվեց նրա նկատմամբ իրավական հետապնդումը։

Ավստրիայից հնչած այս հայտարարությունը ընդգծում է, որ միջազգային հանրությունը ուշի ուշով հետևում է Հայաստանի իշխանությունների քայլերին։ Կրոնական ազատությունների ոտնահարումը կարող է վերածվել ոչ միայն միջազգային քաղաքական ու իրավական քննադատության, այլև ազդել երկրի հեղինակության և արտաքին հարաբերությունների վրա։

Այժմ ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին միայնակ չէ․ նրա կողքին կանգնում են միջազգային կառույցներ, որոնք պահանջում են հարգել հոգևոր ազատությունը և դադարեցնել եկեղեցու դեմ ուղղված քաղաքական հետապնդումները։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում