«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արտաքին շրջանառության մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին. Տնտեսագետ

Տնտեսություն

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից բավականին մեծ է: Արտաքին շրջանառության մոտ 60 տոկոսն այս պահին բաժին է ընկնում Ռուսաստանին: Այդ կախվածությունը հնարավոր է նվազեցնել արևմտյան ներդրումային, առևտրային նոր նախաձեռնություններով և ծրագրերով, որոնց մասին դեռևս խոսվում է, բայց կոնկրետ գործնական ոչինչ չի արվում,-անդրադառնալով հայաստանյան տնտեսության առաջ ծառացած խնդիրներին, նման տեսակետ է հայտնում տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԸ, ընդգծելով.

-Սրան զուգահեռ նշեմ, որ վերջին երեք տարվա ընթացքում արձանագրվել է օտարերկրյա կազմակերպությունների կամ կապիտալի արտահոսք Հայաստանից: Խոսում ենք, որ Արևմուտքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, որ եղածների որոշ մասը հանում է կապիտալը, և դրա փոխարեն գալիս են դարձյալ ռուսական ընկերություններ:

Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ուղղությունները: Այս պահին ուզում ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց դեռևս չունենք գործնական առաջարկություններ, լուծումներ, որոնք թույլ կտան խնդիրներ լուծել: Արդեն իսկ վտանգավոր է մի երկրից 60 տոկոս կախվածությունը, սա լուրջ մտահոգություն է: Կարող ենք ասել, որ այս կախվածությունը երկկողմանի է, ռուսական կողմի համար Հայաստանը կարևոր է, քանի որ հայկական կողմն իր ոսկին է վաճառում: Հայաստանի տնտեսության համար կարևոր է, որովհետև կարողանում է գումարներ աշխատել վերարտահանման, ռուսական գումարների պտտեցման հաշվին: Օրինակ՝ մի շարք ռուսական ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր են բացել, այստեղով են իրենց գործունեությունն իրականացնում: Այս պահին երկկողմանի շահավետ է, բայց, անշուշտ, Հայաստանի պարագայում կախվածությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանի, քանի որ նրա տնտեսությունը տասնյակ անգամ ավելի մեծ է, քան մերը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան