«Հրապարակ». Իշխանությունները համոզված են, որառաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։
Օրեր առաջ հրապարակվեց Աղան քահանայի հետ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերեւս՝ ԱԱԾ-ի կողմից։
Այս ընկերությունն իրականացնելու է նաեւ Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»։
Տեղեկացանք նաեւ, որ կառավարության պատվերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու` Եկեղեցու դեմ, Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ի պայքարի մասին։
Սա Փաշինյանի անձնական մտահղացումն է: Ֆիլմը պետք է հանրությանը ցույց տա, որ կառավարությանը սադրել եւ նման քայլերի ի սկզբանե հրահրել են Եկեղեցու ներկայացուցիչները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

