Ռուբիո. ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել ՌԴ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի իրավիճակը կարգավորելու համար
ՄիջազգայինՊետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Պուտինի հետ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը, բայց մտադիր է այն անցկացնել «ապագայում» եւ ուկրաինական հարցով կխոսի նախագահ Սիի հետ։
Իսկ ահա Ռուբինոյի հայտարարությունը գալիս էհուշելու, որ ԱՄՆ-ն ռուսների հետ կապուղիները բաց է համարում:

