Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական աղոթի
ՀասարակությունՀոկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ վաղը, ժամը 18:00-ին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի սրբազան հոր, տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»,-այս մասին նշված է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրության մեջ։

