Պոկրովսկի ճակատը փլուզված է. Ուկրաինական փորձագետներ
ՄիջազգայինՈւկրաինական մի շարք փորձագիտական աղբյուրներ ծայրահեղ ծանր են նկարագրում Պոկրովսկ-Միրմոգրան անգլոմերացիայում եւ հարակից ուղղություններում տիրող իրավիճակը:
Աղբյուրներից մեկը նշում է. «Պոկրովսկի տիրույթում այն տպավորությունն է, որ ուկրաինական բանակը կարող է կազմալուծվել ցանկացած պահի: Ճակատը գործնականում այս պահին էլ փլուզված վիճակում է, ինչն առաջիկա օրերին միայն կխորնա: Բուն Պոկրովսկում եւ Միրնոգրադում զինվորականների մոտ ծայրահեղորեն սրվել է այն համոզմունքը, որ արդեն առաջիկա օրերին ողջ անգլոմերացիան կհայտնվի ֆիզիկական շրջապատման մեջ, իսկ այս պահին Պոկրովսկի մի շարք հատվածներում ուկրաինական ուժերն արդեն իսկ մնացել է «մինի կաթսաներում»: Վստան են նաեւ, որ նահանջի հրաման, ինչպես մի շարք այլ քաղաքների օրինակներում, այստեղ էլ չի լինելու: Ըստ այդմ էլ, մտածում են օր առաջ առանց հրամանի հեռանալու մասին, որոշ խմբավորումներ էլ, միգուցե, կնախընտրեն գերությունը: Ճակատի փլուզումը կանխելու համար պետք են խոշոր ռեերվներ, որոնք Սիրսկին այս պահին պարզապես չունի: Թեչրեւս, առաջիկա երկու-երեք օրերին այս ամենը ծատ ավելի ցցուն կերեւա»:

