Փաշինյանը հարթո՞ւմ է ռուսական զորքերի դուրսբերման ճանապարհը Հայաստանից. «Ցարգրադ»
ՄիջազգայինԱզգայնական ուղղվածության ռուսական «Ցարգրադ» ռեսուրսն այսպես է մեկնաբանել Վարձան Ղուկասյանի կալանավորումը.
«Գյումրու մաքրագործում. Փաշինյանը հարթո՞ւմ է ռուսական զորքերի դուրսբերման ճանապարհը Հայաստանից։
Ընդդիմադիր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումը կոռուպցիայի գործի պատրվակով ոչ այլ ինչ է, քան ցուցադրական դատավարություն։ Հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ ուժային գործողությունը, փողոցների փակումը և բողոքող քաղաքացիների ցրումը բացահայտում են իշխանությունների իրական դրդապատճառները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հրապարակավ սպառնացել էր «վտարել» Ղուկասյանին քաղաքական ասպարեզից՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քննադատելու և ռուսամետ հայտարարություններ անելու համար։ 2026 թվականի ընտրություններից առաջ և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցությունների ընթացքում Փաշինյանը իրականացնում է քաղաքական ասպարեզում լիակատար մաքրագործում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես ցույց տվեցին Գյումրում և Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների արդյունքները, այլևս ի վիճակի չէ օրինականորեն հաղթել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Սա հանգեցրեց Փարաքարի ընտրված քաղաքապետի ողբերգական մահվան, իսկ այժմ՝ Գյումրու քաղաքապետի ձերբակալությանը։
Հայաստանի երկրորդ քաղաքը անհավատարիմ ուժերից մաքրելու այս գործողությունը հիմնական նպատակի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման նախապատրաստման մի մասն է, որը վերջնականապես կվերաուղղորդի երկիրը դեպի Արևմուտք և նրա տարածաշրջանային «գործընկերներ»»։

