Առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ. Փաշինյան

Ներքաղաքական

Այժմ աշխատում ենք ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Ուրախ եմ նաև արձանագրել՝ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ, Թբիլիսում  ընթացող  «Մետաքսի ճանապարհ» համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բայց, մինչ այդ, նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև՝ տեխնիկական առումով, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից ՀՀ տարածքով կարող ենք ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ ՀՀ տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրան՝ Մարգարա- Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ Քաղաքական իմաստով նույնպես պատրաստ ենք ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դեռ պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։

Քաղաքական իմաստով նաև պատրաստ ենք երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի միջև, ինչպես  նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Համոզված եմ և վստահ եղեք, որ այս տեխնիկական հարցերը 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։

Առաջիկայում ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, ինչպես ասացի, կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամենը կյանքի կոչելու ամենակարևոր պայմանը խաղաղությունն է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում