Հաղթանակ️. ես ճիշտ էի, բայց կոռուպցիան բացահայտելու համար Ավինյանը փորձում է ինձ դատի տալ՝ զրպարտության մեղադրանքով. Չախոյան

Հասարակություն

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրում է.

«Հաղթանակ️. ես ճիշտ էի։

7 օր առաջ իմ կողմից հրապարակված տեղեկության վերաբերյալ Azatutyun TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ, այո՛, նշված շինարարությունն իրականացվում է առանց շինարարական թույլտվության, ինչպես ես արդեն հանրայնացրել էի։

Բայց ի՞նչ ենք տեսնում։

Կոռուպցիան բացահայտելու համար Տիգրան Ավինյանը փորձում է ինձ դատի տալ՝ զրպարտության մեղադրանքով։

Ժողովո՛ւրդ, սա աբսուրդ չէ՞։ Հասկանում եք՝ ուր ենք հասել։

Կոռուպցիան բացահայտելու համար, գիշերն իմ վրա մահափորձ են անում երեք հոգով՝ դանակով, հեռախոս են գողանում, թաղապետարանում մի տասը հոգով հարձակում են գործում, իսկ հիմա, երբ հասկացան, որ նման ձևերով ինձ չեն կարող լռեցնել, փորձում են դատարանի միջոցով ինձ լռեցնել։

Սա աբսուրդային իրավիճակ է, երբ իրավախախտումը հաստատում է հենց Երևանի քաղաքապետարանը, բայց պատասխանատվություն կրում է ոչ թե իրավախախտողը, այլ ես, ով բացահայտեց կոռուպցիան։

Նման մոտեցումը, առանց չափազանցության, խաթարում է արդարադատության՝ արդեն վաղուց աղավաղված ընկալումը՝ ի վերջո, իսպառ վերացնելով ժողովրդի արդարադատության նկատմամբ վստահության հիմքը։

Նորից եմ շեշտում՝ Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հաստատել, որ շուկան կառուցվում է առանց շինարարական թույլտվության։

Հարց՝ Նիկոլ Փաշինյանին․

Եթե կոռուպցիա չկա, ապա ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում ապօրինի, առանց շինթույլտվության կառուցված շինությունը, որը գտնվում է համայնքային հողատարածքի վրա։

Սա շատ պարզ և տրամաբանական հարց է, որն ակնկալում է հստակ պատասխան։

Ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Ավինյանը քանդում է «բուդկա-գարաժ» տիպի շինություններ, անգամ այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ դատական գործընթացներ են, բայց այս դեպքում քաղաքապետարանը ոչինչ չի անում, չնայած՝ իրենք են հաստատել, որ շուկան ապօրինի է կառուցվել և դա՝ համայնքի հողի վրա։

Ի դեպ՝

Ես բացարձակ կողմնակից եմ, որ քաղաքապետարանը ապամոնտաժում է հին ավտոտնակները և ժանգոտած «բուդկա-մուտկաները»։ Բայց խնդիրը մի պարզ ճշմարտություն է՝ օրենքը պետք է գործի հավասարապես բոլորի նկատմամբ։ Չի կարող լինել ընտրովի մոտեցում՝ մեկինը քանդում եք, մյուսին՝ ոչ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում