Ստեփան Ասատրյանի կողմից պատարագ մատուցելը նզովքի է արժանի. դա խաբեություն է, հավատացյալի բարեպաշտական զգացմունքներին դիպչել է. Հովնան Սրբազան

Հասարակություն

Գուգարաց թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պնդում է՝ Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, իրավունք չունի պատարագ մատուցելու, նա շնորհներից զրկված անձ է։

«Ինքը զբաղված է խաբեությամբ, խաբում է ժողովրդին։ Աստվածաշնչի մեջ Աբելն էլ պատարագ մատուցեց ու Աստված չընդունեց այդ պատարագը, հիմա իր պատարագն Աստծո մոտ ընդունելի կլինի՞, թե՞ չէ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովնան Սրբազանը։

Սրբազան Հոր գնահատմամբ՝ այդպես լինի՝ յուրաքանչյուր մեկը կարող է պատարագ մատուցել, քանի որ նախկին հոգևորականն արդեն համահավասար է աշխարհիկ անձի։

Ստեփան Ասատրյանի կողմից պատարագ մատուցելը նզովքի է արժանի։

«Դա խաբեություն է, հավատացյալի բարեպաշտական զգացմունքներին դիպչել է»,- նշեց Գուգարաց թեմի առաջնորդը։

Ստեփան Ասատրյանը երեկ նաև մկրտություն է արել։ Սրբազանն ընդգծում է՝  այդ մկրտությունն անընդունելի է, այդ մարդը չի կարող համարվել մկրտված, քանի որ մկրտողը պետք է ունենա ձեռնադրություն, իսկ Ստեփան Ասատրյանի ձեռնադրությունը կասեցված է։

«Ինքը չունի այդ շնորհը, որ փոխանցի»,- նշեց Սրբազան Հայրը։

Հովնան Սրբազանի գնահատմամբ՝ Ստեփան Ասատրյանն ինքն իրեն տանում է հերձվածի. «Նոր հերձվածողական խումբ է ստեղծելու Հայաստանում»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: 

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Նա պետք է դադարի գործունեությունը Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանը, սակայն, որոշել է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում։

ՔՊ-ականներին ոգևորել է Ստեփան Ասատյանի այս քայլը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին:

 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում