Թրամփ-Պուտին գագաթնաժողովի չեղարկման մասին լուրը հատում է տարածվում` հանդիպումը խափանելու համար. Հունգարիայի ԱԳ նախարար
ՄիջազգայինՀունգարիայի արտաքին գործերի նախարարը նշում է, որ Բուդապեշտում կայանալիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովի չեղարկման մասին լուրը տարածվում է այն խափանելու համար։
«Բուդապեշտում կայանալիք Խաղաղության գագաթնաժողովի մասին հայտարարելու պահից պարզ էր, որ շատերը կանեն ամեն ինչ այն կանխելու համար։ Պատերազմամետ քաղաքական էլիտան և նրա լրատվամիջոցները միշտ այսպես են վարվում պատերազմի և խաղաղության միջև վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձություններից առաջ։ Նույն պատմությունն է գրեթե յուրաքանչյուր Եվրոպական խորհրդի նիստից առաջ, պատժամիջոցների կամ Եվրոպական խաղաղության հիմնադրամի որոշումներից առաջ։ Հույս չկա, որ աս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Մինչև գագաթնաժողովի տեղի ունենալը սպասեք արտահոսքերի, կեղծ լուրերի և այն պնդումների ալիքի, որ դա տեղի չի ունենա», - ասել է Պետեր Սիյարտոն։

