Ռուսական բանակը չափազանց վտանգավոր ճեղքում է իրականացրել Օրեխովի ուղղությամբ (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը ուկրաինական կողմի համար չափազանց վտանգավոր ճեղքում է իրականացրել Զապորոժեի ճակատում` Օրեխովի ուղղությամբ:
Այսպես, ռուսները մտել են Մալայա Տոկմաչկա գյուղ` գրավելով դրա հիմնական մասը: Ռուսները շարունակում են մաքրել նկուղները, եւ տարբեր հատվածներում շրջապատման մեջ հայտնված ուկրաինական հետևակի մի մասը հանձնվել է։
Ահս բնակավայրը գրավելով, ռուսները կհայտնվեն Զապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Օրեխովոյի նմիջական մատույցներում, ավելի կոնկրետ` բուն այդ բնակավայրում: Իսկ Օրեխովոն կորցնելու դեպում ուկրաինական կողմը վտանգում է կորցնել Զապորոժեում իր բոլոր դիրքերը:
Հասկանալով վտանգը, ուկրաինական կողմը սկսել է լրացուցիչ ուժեր նետել ռուսների դեմ այլ հատվածներից` փորձելով հակագրոհել:

