Կիեւը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության
ՄիջազգայինՄինչեւ լուսաբաց Կիեւը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության: Մի քանի փուլերով հարվածները հիմնականում ուղղվել են Ուկրաինայի մայրաքաղաքի էներգամատակարարումն ապահովող 5-րդ եւ 6-րդ ՋԷԿ-երին: Գրոհի է ենթարկվել նաեւ Կիեւի ՀԷԿ-ը:
Ըստ ուկրաինական աղբյուրների, կիրառվել են «Իսկանդեր»-ներ, հիպերձայնահին «Կինժալ»-ներ, ինչպես նաեւ հեռահար ծանր անօդաչուներ:

