Դադարեցրե'ք երկիրը բաժանել «մեր» եւ «ձեր» քաղաքացիների. Արման Դանիելյան

Ներքաղաքական

Գ­յում­րու դեպ­քե­րի եւ դրա զար­գա­ցում­նե­րի վե­րա­բեր­յալ «Ի­րա­վունք»-ը զրու­ցեց «­Հա­յոց հայ­րենք» կու­սակ­ցութ­յան ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Գ­յում­րու քա­ղա­քա­պետ Վար­դան Ղու­կաս­յա­նի ձեր­բա­կա­լութ­յու­նը լայն ար­ձա­գանք է գտել հան­րութ­յան շրջա­նում, հատ­կա­պես այն պատ­ճա­ռով, որ նա վեր­ջին ՏԻՄ ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թել էր գոր­ծող իշ­խա­նութ­յան թեկ­նա­ծո­ւին։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում այս զար­գա­ցու­մը։

Այս դեպ­քը մենք չենք դի­տար­կում միայն որ­պես քրեա­կան պատ­մութ­յուն, այլ՝ որ­պես վտան­գա­վոր քա­ղա­քա­կան նա­խա­դեպ։ Երբ իշ­խա­նութ­յու­նը 7.5 տա­րի շա­րու­նակ չի ցու­ցա­բե­րում ի­րա­կան կամք` բա­ցա­հայ­տե­լու կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը, բայց հան­կարծ հի­շում է «ար­դա­րութ­յան» մա­սին հենց այն պա­հին, երբ ընդ­դի­մա­դիր կամ ան­կախ գոր­ծի­չը հաղ­թում է ի­րենց թեկ­նա­ծո­ւին, դա այլ կերպ, քան քա­ղա­քա­կան հաշ­վե­հար­դար, ան­վա­նել դժվար է։ Ե­թե կա­շա­ռա­կե­րութ­յուն կա՝ թող բա­ցա­հայ­տեն, բայց ժո­ղո­վուր­դը պետք է տես­նի, որ օ­րեն­քը գոր­ծում է բո­լո­րի նկատ­մամբ՝ ա­ռանց ընտ­րո­վի մո­տեց­ման։ Այ­սօր այդ հա­վա­սա­րութ­յու­նը բա­ցա­կա­յում է, եւ դա է հա­սա­րա­կութ­յան դժգո­հութ­յան հիմ­նա­կան պատ­ճա­ռը։

Այ­սինքն՝ Դուք են­թադ­րում եք, որ գոր­ծը կա­րո՞ղ է լի­նել շին­ծու։

Ես ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի փո­խա­րեն դա­տո­ղութ­յուն­ներ չեմ ա­նում։ Թող ի­րենք պար­զեն՝ կա՞ր կա­շառք, թե՝ ոչ։ Սա­կայն անժխ­տե­լի է մեկ փաստ. նման ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը գրե­թե միշտ վե­րա­բե­րում են այն գոր­ծիչ­նե­րին, ո­րոնք կա՛մ հաղ­թել են իշ­խա­նութ­յա­նը, կա՛մ ու­նեն ի­րա­կան հնա­րա­վո­րութ­յուն հաղ­թե­լու։
Ե­թե օ­րենքն իս­կա­պես գոր­ծեր հա­վա­սար բո­լո­րի նկատ­մամբ, ա­պա շա­տե­րը՝ հատ­կա­պես իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վից, այ­սօր ա­զա­տութ­յան մեջ չէին լի­նի։

Դուք նշե­ցիք, որ այս ա­մե­նից «քա­ղա­քա­կան հաշ­վե­հար­դա­րի հոտ է գա­լիս»։ Կա­րո՞ղ եք ման­րա­մաս­նել՝ ինչ նկա­տի ու­նեք։


Այս իշ­խա­նութ­յունն այ­սօր գոր­ծում է ոչ թե որ­պես պե­տութ­յան կա­ռա­վա­րող մար­մին, այլ՝ որ­պես սե­փա­կան գո­յութ­յու­նը պաշտ­պա­նե­լու քա­ղա­քա­կան հա­մա­կարգ։
­Յու­րա­քանչ­յուր քա­ղա­քա­պետ, հա­մայն­քա­պետ կամ հա­սա­րա­կա­կան հե­ղի­նա­կութ­յուն, ո­րը կա­րող է ստա­նալ ժո­ղովր­դի վստա­հութ­յու­նը իշ­խա­նութ­յու­նից ան­կախ, ան­մի­ջա­պես ընկ­նում է «թի­րա­խի» տակ։ Սա դա­սա­կան քա­ղա­քա­կան ճնշման մո­դել է՝ վա­խեց­նե­լու, օ­րի­նակ ծա­ռա­յե­լու նպա­տա­կով։ Սա­կայն նման մո­տե­ցու­մը եր­կա­րա­ժամ­կետ չի կա­րող պահ­պա­նել իշ­խա­նութ­յու­նը. այն միայն խո­րաց­նում է հա­սա­րա­կա­կան բե­ւե­ռա­ցումն ու անվս­տա­հութ­յու­նը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի նկատ­մամբ։

Ինչ­պե՞ս պետք է ար­ձա­գան­քի ընդ­դի­մա­դիր դաշ­տը նման ի­րա­վի­ճակ­նե­րին։

Նախ՝ չվա­խե­նալ։ Կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը բո­լո­րիս խնդիրն է, սա­կայն երբ այն վե­րած­վում է քա­ղա­քա­կան հաշ­վե­հար­դա­րի, ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը պար­տա­վոր են միաս­նա­բար պա­հան­ջել ի­րա­վա­կան թա­փան­ցի­կութ­յուն։ Երկ­րորդ՝ պահ­պա­նել քա­ղա­քա­կան ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը։ Ե­թե յու­րա­քանչ­յուր ձեր­բա­կա­լութ­յուն մեզ բա­ժա­նի, իշ­խա­նութ­յու­նը միշտ էլ կկա­րո­ղա­նա պահ­պա­նել իր վե­րահս­կո­ղութ­յու­նը։
Եր­րորդ՝ միա­վո­րել հան­րա­յին գի­տակ­ցութ­յու­նը։ Պետք է հաս­կա­նանք, որ սա մեկ քա­ղա­քա­պե­տի գործ չէ. սա երկ­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մա­կար­գի եւ իշ­խա­նութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յան փոր­ձա­քարն է։

Ի՞նչ կա­սեք իշ­խա­նութ­յա­նը:

Մեր ու­ղեր­ձը պարզ է. դա­դա­րեց­րե՛ք եր­կի­րը բա­ժա­նել «մեր» եւ «ձեր» քա­ղա­քա­ցի­նե­րի։ Ե­թե իս­կա­պես հա­վա­տում եք օ­րեն­քի ու­ժին՝ թող այն գոր­ծի նաեւ ձեր շրջա­պա­տում։ Ե­թե այս ա­մե­նը քա­ղա­քա­կան վրեժխնդ­րութ­յուն է, ա­պա դա ան­խու­սա­փե­լիո­րեն կդառ­նա ձեր իշ­խա­նութ­յան ա­վար­տի սկիզ­բը։ Ժո­ղո­վուր­դը կա­րող է սպա­սել, բայց եր­բեք չի մո­ռա­նում։

Պ.Դանիելյան, ինչպե՞ս է այս ամենն անդրադառնում «Հայոց Հայրենիք» կուսակցության դիրքորոշման վրա։

Մենք չենք շեղվում մեր ուղուց։ Այսօր մեզ պետք է ոչ թե վրեժ, այլ պետություն՝ օրենքով, արդարությամբ եւ վստահությամբ։ Եթե անգամ մեկ քաղաքապետի ձերբակալությունը օգնում է բացահայտել իշխանության իրական դեմքը, ապա ժողովուրդը մի քայլ ավելի է մոտենում իրազեկությանը։ Իսկ իրազեկ ժողովուրդը ամենամեծ վտանգն է յուրաքանչյուր կեղծ իշխանության համար։ Հայաստանի քաղաքական իրականությունը վաղուց անցել է իրավական հարթությունից եւ դարձել է արժանապատվության ու ժողովրդավարության պայքար։ «Հայոց Հայրենիք» կուսակցության դիրքորոշումն ընդգծում է՝ այս պայքարը միայն իշխանության դեմ չէ, այն պայքար է հանուն պետության՝ արդարության եւ հավասարության սկզբունքներով։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում