Մարդագողերը

Վերլուծություն

Մեր իրականությունն ավելի ու ավելի հաճախ սկսում է հիշեցնել սովետական «Կովկասի գերուհին» ֆիլմը, թեպետ հոլիվուդյան ֆիլմի սյուժե էլ կարելի է այստեղ տեսնել: Մեր օրերում մարդուն ոչ դատական նիստով կամ հանրային ապացույցներով, այլ պարզապես հենց այնպես կարող են «գողանալ» ու տանել անհայտ ուղղությամբ: Ու սա ամենեւին էլ խնդալու չէ: Իրավապահ համակարգը գործակցում է իշխանության քաղաքական նպատակների հետ այնպես, ինչպես ֆիլմի ռեժիսորը սցենարիստի կերպարների հետ կվարվեր: Այլեւս չի աշխատում իրավապահ համակարգը` որպես հանրային պաշտպան, այն վախի մթնոլորտ գեներացնողն է ու օրվա իշխանության ռեպրեսիաների գործիքը:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մասկի-շոուով բերման ենթարկելը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին եւ 12 հոգեւորականներին առեւանգելով՝ քննչականներով տանելը ակնհայտ քաղաքական տեխնոլոգիաներ են: Առաջին հերթին վախ եւ աղմուկ ստեղծել, այնուհետեւ՝ հանրային տրամադրություններ կառավարել։ Ճշմարտությունն այն է, որ եթե նպատակն անցանկալի անձի հանդեպ քրեական վարույթ հարուցելն է, իրավապահ օղակները կարող էին դա անել խիստ գործնական՝ հրավիրելով եւ ապահովելով դատավարական ընթացակարգերն առանց զանգվածային պրովոկացիաների։ Սակայն երբ այդ ընթացքն ընտրվում է տեսարաններով շոուայինով, փաստում է, որ օրենքը ենթարկվում է քաղաքական աշխատասենյակների հրահանգներին: Դասագրքային ճշմարտություն է, որ այնպիսի պետությունը, որտեղ ուժային գործիքը քաղաքական ռեպրեսիայի ծառայության է տրամադրված, կորցնում է իր ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։

Եվ սա միայն քաղաքական խաղ չէ արկածախնդիրների ձեռքում, այլ լավ մշակված ծրագիր՝ համեմված ազգային ինքնությանը նպատակաուղղված հարվածներով:

ԱՍՏԾՈ ՏՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ՌԻՆԳ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգի միասնականության հիմնասյուներից մեկն է եղել դարեր ի վեր։ Երբ եկեղեցու տարածքն ու հոգեւորականների իրավունքները դառնում են իշխանության համար ընտրված թիրախ՝ իրենց կեղտոտ խաղերի համար, ուրեմն՝ ազգի կործանումը ժամանակի հարց է:

Իրեն պետություն հռչակած իշխանությունը, որը խառնվում է հոգեւոր կյանքին, թերեւս մի արդյունքի կարող է հասնել՝ առավել խորացնել ներքին պառակտումները եւ վերածվել արտաքին շահերի շահագործման հպատակի։ Աստծո տունը՝ փորձում են դարձնել քաղաքացիական բախման ռինգ:

Այս ամենի առաջ հասարակության պատասխանատվությունը բազմաշերտ է։ Պետք է Եկեղեցու ոտնահարված սահմանադրական իրավունքի վերականգնման, քաղաքացիական ազատությունների ապահովման քայլեր ձեռնարկել: Միայն թե, այստեղ հարցերի հարցը մնում է այն, թե ինչպես հասարակությունը պետք է արձագանքի՝ առանց ընկղմվելու ռեպրեսիաների թակարդի մեջ։

Այսպիսով՝ երեկ հայտնի դարձավ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը, հետայսու՝ Ստեփան Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատեւել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անհարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին:

Իսկ ինչ տեղի ունեցավ հետո, ուղղակի, զարհուրելի է: Եկեղեցու հետ այլեւս կապ չունեցող կարգալույծ Ստյոպան հայտարարել է, թե կիրակի օրը պատրաստվում է պատարագ մատուցել Սուրբ Հովհաննավանքում: Փաշինյան Նիկոլն էլ տեղում հաստատել է իր մասնակցությունը: Քաղաքական մեկնաբան Վազգեն Սաղաթելյանն այս կապակցությամբ ուշագրավ դիտարկում է արել. «Փաստացի սրանք սեպառատ ինչ-որ կառույց են հիմնում եկեղեցու շինության մեջ, որը կապ չունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ: Կարելի է ասել՝ Նիկոլասծյոպական աղանդ է, որը հաճախելու են իրենց իսկ ՔՊ-ական աղանդավորները: Խնդիրն այն է, որ դա իրենք անում են եկեղեցու տարածքում, այլ ոչ թե սեփական տներում, ինչպես մյուս աղանդները: Սուրբ Հովհաննավանքը աղանդավորների կողմից օկուպացվելու ռիսկի տակ է»:

Ինչպես Սաղաթելյանը, այնպես էլ մի շարք, պարզ քաղաքացիներ, հանրային գործիչներ արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են պայքարել նաեւ այս ճակատում, եթե Մայր Աթոռը որոշի, որ պիտի կիրակի օրը թույլ չտան Ստյոպիկ-Նիկոլ տանդեմին գրավել Սուրբ Հովհաննավանքը:

ԻՆՉԻ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՍՏՅՈՊԻԿ-ՆԻԿՈԼ ՏԱՆԴԵՄԻ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Այո՛, հիմա էլ նախկին հոգեւորականն է, ըստ էության, ասում՝ կամ ես կլինեմ Հովհաննավանքի հոգեւոր հովիվը, կամ եկեղեցին հոգեւորական չի ունենա: Պարզից էլ պարզ է, որ կարգալույծ Ստեփան Ասատրյանը՝ ունենալով ռեժիմի աջակցությունը, կշարունակի ապօրինի գործունեությունն ու օկուպացված կպահի Հովհաննավանքը։ Եկեղեցին, իհարկե, չի մղի հանրությանը գնալ բախման, բայց արդյոք սա կերաշխավորի խուսափելը քաղաքացիական բախումներից, դժվար է ասել: Միեւնույն ժամանակ, Հովհաննավանքի զավթումը կարող է նախադեպ դառնալ, որ վաղն էլ այդպես հեշտությամբ գրավեն Մայր Աթոռը, այնտեղ էլ Վեհափառ կարգեն մի ուրիշ Ստյոպիկի՝ օրինակ, իշխանական ամենաքաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին: «Եթե Ստյոպա Ասատրյանը կարող է պատարագ մատուցել, ինչո՞ւ նույնը չի կարող Ստյոպա Սաֆարյանը», - հեգնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Այնուհանդերձ, հիշեցնենք, որ կարգալույծ եղած քահանայից հաղորդություն ստանալը մեծ մեղք է: Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ոտնահարել ե՛ւ մեր հավատքը, եւ Առաքելական եկեղեցու սովորույթներն ու կանոնները, բայց հիմա նա այլեւս աշխարհականին խորան բարձրացնելով եւ նրան թույլատրելով հաղորդություն տալ հավատացյալներին, ուղղակիորեն մղում է չիմացողներին մահացու մեղքի մեջ: Պատկերացնո՞ւմ եք երկիրը թաղված արտաքին մարտահրավերների, սոցիալական ծանր խնդիրների մեջ, ի՞նչն է դարձել գլխավոր օրակարգ: Հենց այս մասին էր զգուշացնում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Ինչպես եւ կանխատեսում էի, Վարդան Ղուկասյանի եւ այլ գյումրեցիների խայտառակ ձերբակալության թեման արդեն մոռացվեց, բոլորս կարգալույծ քահանային ենք քննարկում... Մինչ Նիկոլն իշխում է օրակարգերի տիրույթում, մնացած տիրույթների մասին խոսելն անիմաստ է»։ Իսկ Նիկոլը շարունակելու է օրակարգ թելադրել, քանի դեռ ընդդիմության միասնական ճակատ չկա՝ ազգային փրկության պահի հրամայականով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում