Արթուր Չախոյանը երեկվա միջադեպի վերաբերյալ գրառում է կատարել

Հասարակություն
«Երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
6 օր առաջ տեսանյութ եմ հրապարակել՝ https://www.facebook.com/share/v/1Fa8rtZ6Pd/
որում ներկայացրել էի, թե ինչպես Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շուկա են կառուցել։
Տեսանյութի նկարահանման օրը՝ 6 օր առաջ, ինձ վրա հարձակվել էին մի խումբ խմած մարդիկ՝ թույլ չտալով, որ նկարահանեմ այդ Տիգրան Ավինյանի մտերիմների կոռուպցիայով կառուցած շուկան։ Դեպքի առթիվ դիմել էի ոստիկանություն, հարուցվել էր քրեական գործ, և 3 հոգու «ձերբակալել» էին, հետո՝ բաց թողել։ 
6 օր անց, այսինքն՝ երեկ, գնացի նույն տարածք՝ նոր տեսանյութ նկարահանելու և համեմատություն անցկացնելու՝ թե ոնց ա լինում, որ Երևանում՝ 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա ապօրինի շինություն են կառուցում առանց շինթույլտվության, ու իրավապահները ոչ մի ձև չեն արձագանքում։ Մինչդեռ Գյումրիում՝ ՔՊ-ի օրոք կառուցված ինքնակամ շինության համար, որը ենթակա էր քանդման, ձերբակալում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Իսկ Տիգրան Ավինյանին՝ ոչ։
Երեկ՝ նույն տեղում, 6 օր առաջ արդեն «ձերբակալված» Տիգրան Ավինյանի մտերիմը նորից հարձակվում ա ինձ վրա՝ մի խումբ անձանց հետ միասին, և գողանում է հեռախոսս։
Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի , ոչ թե Տիգրան Ավինյանի մտերիմիներին, ովքեր հարձակվել էին ինձ վրա ու հեռախոսս գողացել։
Դե բա հո Տիգրան Ավինյանի մտերիմներին չէին ձերբակալելու։
Պատկերացրեք մի պահ, որ էդ դեպքը տեղի ունենար ՔՊ-ականի հետ. միանգամից բոլորին կձերբակալեին ու 2 ամիս կալանք կշխկցնեին։
Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ տվյալ միջադեպի համար որևէ մեկը՝ բացի պապիկից, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրի։
Եթե սխալ բան եմ ասում Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված ապօրինությունների վերաբերյալ, ուրեմն թող Ավինյանը հերքի կամ գնա ու քանդի այդ ապօրինի կառուցված շուկան, ինչպես որ «քանդում է» մյուս ապօրինի շինությունները։
Դե եթե ոչ հերքում է, ոչ էլ քանդում, ուրեմն՝ ոնց ասում եմ, տենց էլ կա։
Ասենք, ո՞վ կարա ինձ համոզի, որ Մասիվի թաղապետարանի գրեթե անմիջապես դիմացը՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շինություն են կառուցել, որի շինաշխատանքները տևում են մեկ տարուց ավելի ու մինչ օրս էլ ավարտված չեն, ու Տիգրան Ավինյանը այդ ամենի մասին տեղյակ չլինի»,- գրել է Չախոյանը։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում