Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Կենտրոն» ՔԿՀ

Ներքաղաքական

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանին դեմ գործ հարուցելու հրահանգը այնքան ուժեղ է եղել, որ 21 հոգանոց քննչական խումբ են ստեղծել. «Էս պետության մեջ այնքան կոռուպցիա կա, որոնց մասին ես անընդհատ ահազանգում եմ, որով հակակոռուպցիոն կոմիտեն չի զբաղվում, ոչ մի գործընթաց, ոչ մի քննչական խումբ չի ստեղծվում, բայց էս գործով ստեղծվել է 21 հոգանոց քննչական խումբ։ Էդ ի՞նչ կոռուպցիա էին ուզում հայտնաբերեին, որը գոյություն չունի»,–ասաց նա։

Փոստանջյանի խոսքով, մեղադրանքի էությունն այն է, որ իբր Վարդան Ղուկասյանն առաջարկել է, որ իրեն կաշառք տան։

«Մեզ չեն ներկայացրել որեւէ ձայնագրություն, ներկայացրել են ինչ–որ տեղերից վերցրած սեղմագրեր, որտեղ չկա այդ խոսակցությունը, որ ինձ կաշառք կտաս կամ ինձ կաշառք տուր։ Վերձրել են ինչ–որ խոսակցություններ, որը քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի գործողություն։ Դա քննիչի մեկնաբանությունն է»,– ընդգծեց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ Գյումրիի գլխավոր ճարտարապետի գործառույթների ներքո է կառուցվել ամբողջ այս, «հիմնավոր կասկածը»։

«Այս հիմնավոր կասկածի նկարագրությունն առնչվում է մի ուրիշ անձի պաշտոնավարման հետ։ Այդ անձն էլ պարզվում է Սարիկ Մինասյանն է։  Թող կողմնորոշվեն, Սարիկ Մինասյանը ճարտարապետի հետ ինչ է արել, որ ճարտարապետին մեղսագրվում են արարքներ, որոնք կատարվել են այդ ժամանակահատվածում»։

Նա նկատեց, որ քաղաքապետարանում նոր ճարտարապետ ներգրավելու հայտարարություն է եղել, այսինքն գործող ճարտարապետից դժգոհ են եղել։ «Իսկ եթե դու մարդուն ուզում ես փոխել, նրա հետ այսպիսի ապօրինի գործարքների չէիր գնա։ Նաև աշխատանքային սուբորդինացիան թույլ չէր տա, որ քաղաքապետը նրա հետ նման խոսակցություն ունենար, որը դրվեր մեղադրանքի հիմնավորման մեջ։ Ով է Վարդան Ղուկասյանը, և ով է այդ ճարտարապետը։ Պատկերացրեք, հավաքարարի հաստիքը զբաղեցնողի հետ հիմնարկի ղեկավարը ինչ–որ գործարքի մեջ մտնի, դա ծիծաղելի է»,– ասաց Փոստանջյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում