Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է դասական հանցագործի մտածելակերպ. Գագիկ Համբարյան

Ներքաղաքական

Գ­յում­րիում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի եւ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի մա­սին «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է Շի­րա­կի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պատ­մութ­յան եւ փի­լի­սո­փա­յութ­յան ամ­բիո­նի դա­սա­խոս, քա­ղա­քա­գետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

— Ինչ­պե՞ս կգնա­հա­տեք Գ­յում­րիում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ քա­ղա­քա­պետ Վար­դան Ղու­կաս­յա­նի աղմ­կոտ ձեր­բա­կա­լութ­յու­նը։ Սա քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա՞ց է, թե՞ ի­րա­վա­կան։

— Իմ կար­ծի­քով՝ այս­տեղ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին խո­սելն ա­վե­լորդ է: Մենք ա­մեն ան­գամ տես­նում ենք ՔՊ-ի դա­վա­ճա­նա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, որն իր ար­տա­հայ­տումն է գտնում հատ­կա­պես վեր­ջին հինգ տա­րի­նե­րին։ Դե­ռեւս տա­րի­ներ ա­ռաջ ձե­ւա­վոր­վեց այն, ին­չը կա­րե­լի է ան­վա­նել քայ­լա­կան­նե­րի «լի­բե­րալ ֆա­շիզմ», ո­րի դրսե­ւո­րում­նե­րը հա­սել են նաեւ Գ­յում­րի։

­Նի­կոլ Փա­շին­յա­նի վար­քա­գի­ծը բա­ցա­հայտ ցույց է տա­լիս, որ նա չի նե­րում գյում­րե­ցի­նե­րին ի­րենց քա­ղա­քա­կան ընտ­րութ­յան հա­մար։ Ն­րա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը փոր­ձում են ա­ռաջ տա­նել այն թե­զը, թե Վար­դան Ղու­կաս­յա­նին գյում­րե­ցի­նե­րը չեն ընտ­րել, ին­չը պար­զա­պես ան­հե­թեթ է։ Վեր­ջին ՏԻՄ ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցած հա­զա­րա­վոր ընտ­րող­նե­րի մեծ մա­սը քվեար­կել է ՔՊ-ի դեմ եւ ըն­դա­մե­նը քիչ տո­կոսն է ա­ջակ­ցել այդ ու­ժին։ Սա հստակ ար­տա­ցո­լում է գյում­րե­ցի­նե­րի քա­ղա­քա­կան կամ­քը։

­Ժո­ղովր­դա­վա­րա­կան երկր­նե­րում ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի լուծ­ման հստակ ձե­ւա­չափ կա: Ե­թե մեկ քա­ղա­քա­կան ուժ ստա­նում է ա­վե­լի քան 50 տո­կոս ձայն, նա միանձն­յա ձե­ւով ղե­կա­վա­րում է հա­մայն­քը։ Իսկ այն դեպ­քե­րում, երբ ոչ մի ուժ չի ստա­նում 50+1 տո­կոս ձայն, ընտ­րութ­յուն­նե­րում ման­դատ ստա­ցած մյուս ու­ժե­րը՝ նույն գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, կա­րող են միա­վոր­վել եւ ընտ­րել քա­ղա­քա­պետ։ Գ­յում­րիում հենց այդ­պես էլ ե­ղավ. չորս ընդ­դի­մա­դիր ուժ միա­վոր­վե­ցին եւ ընտ­րե­ցին քա­ղա­քա­պետ։ Դա լիո­վին տե­ղա­վոր­վում է ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզբունք­նե­րի շրջա­նա­կում։

­Սա­կայն Նի­կոլ Փա­շին­յա­նը իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րով եւ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, բա­ցա­հայտ ցու­ցա­բե­րում է հա­կակ­րանք գյում­րե­ցի­նե­րի նկատ­մամբ։ Ն­րա կող­մից Գ­յում­րիի տո­նա­կա­տա­րութ­յան կա­պակ­ցութ­յամբ ո­րե­ւէ շնոր­հա­վո­րանք չու­ղարկ­վեց, իսկ հե­տա­գա իր քայ­լե­րը ցույց տվե­ցին, որ նա փոր­ձում է տա­պա­լել գյում­րե­ցի­նե­րի ընտ­րութ­յու­նը՝ օգ­տա­գոր­ծե­լով վար­չա­կան եւ քա­ղա­քա­կան ճնշման մե­թոդ­ներ։

­Փա­շին­յա­նը չի հար­գում ոչ միայն Վար­դան Ղու­կաս­յա­նին, ում ներ­կա­յաց­նում է որ­պես «տգետ» կամ «ՀՀԿ-ա­կան մնա­ցուկ», այ­լեւ՝ գյում­րե­ցի­նե­րին, ում ընտ­րա­կան կամ­քը բա­ցա­հայտ ան­տես­վում է։ Ն­րա իշ­խա­նութ­յու­նը շա­րու­նակ փոր­ձում է հան­րութ­յա­նը հա­մո­զել, թե Գ­յում­րիում տե­ղի ու­նե­ցա­ծը հա­կա­սում է օ­րեն­քին, մինչ­դեռ փաս­տե­րը խո­սում են հա­կա­ռա­կի մա­սին։

Ակն­հայտ է, որ Նի­կոլ Փա­շին­յա­նը նա­խա­պատ­րաստ­վում է հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րին եւ ձգտում է վե­րա­զավ­թել այն հա­մայնք­նե­րի իշ­խա­նութ­յու­նը, որ­տեղ քա­ղա­քա­պե­տերն ընդ­դի­մա­դիր են։ Այս գոր­ծըն­թացն ար­դեն իսկ նկա­տե­լի է մի շարք հա­մայնք­նե­րում՝ Ա­բով­յա­նում, Ա­լա­վեր­դիում, Վա­նա­ձո­րում, իսկ այժմ՝ Գ­յում­րիում։ Ընդ ո­րում, գոր­ծադր­վում են նույն մե­թոդ­նե­րը՝ վեն­դե­տա­յի, շան­տա­ժի, սպառ­նա­լիք­նե­րի եւ քա­ղա­քա­կան ճնշման ձե­ւա­չա­փով։

­Փա­շին­յա­նի հա­մար ա­ռա­ջի­կա հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րը կյան­քի եւ մահ­վան խնդիր են։ Վեր­ջին հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում նրա իշ­խա­նութ­յու­նը կա­տա­րել է այն­քան հա­կաօ­րի­նա­կան եւ հա­կա­պե­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ, որ նա հստակ գի­տակ­ցում է՝ իշ­խա­նութ­յու­նը կորց­նե­լը իր հա­մար հա­վա­սար է պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թարկ­վե­լուն։ Այդ պատ­ճա­ռով էլ նա պատ­րաստ է ա­մեն քայ­լի՝ իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու նպա­տա­կով։

­Փա­շին­յա­նի վար­քա­գի­ծը հի­շեց­նում է դա­սա­կան հան­ցա­գոր­ծի մտա­ծե­լա­կերպ: «Ե­թե ես չլի­նեմ վար­չա­պետ, ա­պա Հա­յաս­տա­նը թող չլի­նի», - ըստ իս, սա է նրա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հիմ­նա­կան շար­ժա­ռի­թը։

Այն քա­ղա­քա­կան ու­ժե­րը, ո­րոնք դեռ հույս ու­նեն, թե կա­րե­լի է այս իշ­խա­նութ­յա­նը հաղ­թել ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով, խո­րա­պես սխալ­վում են։ Փա­շին­յա­նը պատ­րաստ է չե­զո­քաց­նել բո­լոր ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին, բան­տար­կել նրանց ա­ռաջ­նորդ­նե­րին եւ կի­րա­ռել ցան­կա­ցած մի­ջոց՝ սե­փա­կան վե­րար­տադ­րութ­յու­նը ա­պա­հո­վե­լու հա­մար։

Ի՞նչ նա­խադր­յալ­ներ կա­յին դեպ­քե­րի նման զար­գաց­ման հա­մար։ Արդ­յո՞ք սա վկա­յում է, որ Գ­յում­րիում այ­սօր­վա իշ­խա­նութ­յան նկատ­մամբ անվս­տա­հութ­յունն էլ ա­վե­լի է խո­րա­նա­լու:

Նա­խադր­յալ­ներ, ի­հար­կե, վա­ղուց կա­յին, եւ Նի­կոլ Ան­հո­ղը դա չէր էլ կա­րող չի­մա­նալ։ Ինք­ներդ էլ շատ լավ գի­տեք, որ Ազ­գա­յին ժո­ղո­վում հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ, երբ Նի­կո­լին հար­ցեր էին ուղ­ղում իր կու­սա­կից­նե­րը, բո­լո­րը շատ լավ գի­տեին, որ դրանք բե­մա­կա­նա­ցում­ներ են։ Չի կա­րող «Քայ­լից»՝ դա­վա­ճա­նա­վոր ոհ­մա­կից, ո­րե­ւէ մեկն ա­ռանց նա­խա­պես պայ­մա­նա­վոր­վե­լու՝ հար­ցեր տալ Նի­կոլ Ան­հո­ղին։ Եվ հենց այդ Նի­կո­լը մի քա­նի շա­բաթ ա­ռաջ Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած հար­ցու­պա­տաս­խա­նի ըն­թաց­քում ար­դեն ցույց էր տա­լիս այս իշ­խա­նութ­յուն­նե­րի քայ­լե­րը Գ­յում­րու քա­ղա­քա­պե­տի նկատ­մամբ։ Այ­սինքն՝ նրանք ան­գամ չէին էլ փոր­ձում թաքց­նել ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­նե­րը։

Ի դեպ, նշեմ, որ ընտ­րութ­յան ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տութ­յուն­նե­րում քա­ղա­քա­պետ ընտ­րե­լու եր­կու ձեւ կա. երբ մար­դը ստա­նում է պարզ մե­ծա­մաս­նութ­յուն ժո­ղովր­դի քվեար­կութ­յան արդ­յուն­քում, կամ երբ ստա­նում է մե­ծա­մաս­նութ­յուն մի քա­նի քա­ղա­քա­կան ու­ժե­րի միա­վոր­ման պա­րա­գա­յում։ Բայց այս մարդ­կանց մոտ դա չի ըն­դուն­վում։ Հաս­կա­նու՞մ եք՝ այս մար­դիկ ոչ միայն չեն հաս­կա­նում ժո­ղովր­դա­վա­րութ­յան սկզբունք­նե­րը, այ­լեւ շատ թույլ են մա­թե­մա­տի­կա­յից։ Ն­րանք փոր­ձում են ի­րենց պար­տութ­յու­նը՝ Գ­յում­րիում ստա­ցած չնչին տո­կո­սը, ներ­կա­յաց­նել որ­պես հաղ­թա­նակ։ Սա կա՛մ լկտիութ­յան գա­գաթ­նա­կետն է, կա՛մ տգի­տութ­յան գեր­­գա­գաթ­նա­կե­տը։

Ի­հար­կե, պետք է նաեւ նշեմ, որ ինչ վե­րա­բե­րում է հան­րա­յին իշ­խա­նութ­յուն­նե­րի նկատ­մամբ անվս­տա­հութ­յան խնդրին, ա­պա ա­մեն բան միայն կսրվի։ Եվ, ի դեպ, կրկնում եմ՝ ես ինքս Վար­դան Ղու­կաս­յա­նին չեմ ընտ­րել որ­պես քա­ղա­քա­պետ, բայց խնդիրն այն է, որ ես` որ­պես գյում­րե­ցի եւ ընդ­դի­մա­դիր, տես­նում եմ՝ այս մար­դը ար­հա­մա­րհել է, ա­վե­լի ճիշտ՝ թքած ու­նի գյում­րե­ցու ընտ­րութ­յան վրա։ Այս մար­դը փաս­տա­ցի ա­սում է՝ կա՛մ դուք ինձ եք ընտ­րե­լու, կա՛մ ու­րիշ­նե­րին չպետք է ընտ­րեք, եւ վերջ։ Այս բո­լոր ընտ­րութ­յուն­նե­րը նա ֆիք­սել է իր հա­մար՝ որ­պես ֆիք­ցիա։

Օ­րի­նակ` հենց Ա­խուր­յա­նի խո­շո­րաց­ված հա­մայն­քում բնա­կիչ­նե­րի պարզ մե­ծա­մաս­նութ­յու­նը ձայ­նը տվել էր եր­կու ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի։ Իսկ ինչ ա­րեց նա՝ ըն­դա­մե­նը ժա­մա­նակ անց ման­դա­տա­գո­ղութ­յան մի­ջո­ցով զավ­թեց իշ­խա­նութ­յու­նը։ Ա­խուր­յա­նում հա­մայն­քա­պետ նշա­նա­կեց ի­րեն հա­ճո «ու­րախ մար­դուն»։ Նույ­նը ա­րե­ցին նաեւ Ա­լա­վեր­դիում ու Վա­նա­ձո­րում. այն­տեղ քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նում է մե­կը, որն ընտ­րութ­յուն­նե­րի հետ ո­րե­ւէ առն­չութ­յուն ան­գամ չու­նի, իսկ իս­կա­պես ընտր­ված քա­ղա­քա­պե­տը եր­կու տա­րուց ա­վել անց­կաց­րեց բան­տում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում