Հայաստանում վտանգավոր է, այստեղ Նիկոլ կա…

Վերլուծություն

Հայաստանն ընկել է սովետական հայտնի մուլտֆիլմի հերոսներ՝ Ալեքսանդրիկի եւ Տանյայի օրը, որոնք, ականջալուր չլինելով ծնողների հորդորներին, գնում են Աֆրիկա եւ հանդիպում չար Բարմալեյին: Եվ ահա նույն իրավիճակում հայաստանյան ներքաղաքական դաշտն է հայտնվել՝ Նիկոլ Բարմալեյի «բեսպրիդելի ձեռքը»: Եվ մնում է մուլտֆիլմի մոտիվներով էլ զգուշացնել՝ ոչ մի բանի համար աշխարհում, մի եկեք Հայաստան զբոսնելու, այստեղ Նիկոլ կա, ՔՊ-ականներ կան, այստեղ վտանգավոր է:

Երեկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին եւ տեղափոխեցին Երեւան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան մեղադրում են կաշառք պահանջելու մեջ։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։ Սա այլեւս ոչ մեկի համար նորություն չէ, ավելին՝ օրինաչափ է, որ այս իշխանությունը Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ պետք է ցույց տար, թե ինչ է լինում, երբ հանկարծ ՔՊ-ական թեկնածուն չի ընտրվում: Ընդ որում՝ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված գործն այնքան զըռ քաղաքական է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրության մասին։ Այդ մտադրությունը փաստացի վերածվեց բռնի գործողության։

Նույն ձեռագիրը՝ տարբեր սցենարներով կիրառվեց նաեւ այլ ընդդիմադիր ՏԻՄ ղեկավարների նկատմամբ: Հիշեցնենք, որ ժամանակին ՔՊ-ական իշխանությունները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանավորել են Վանաձորի, Բերդի, Գորիսի եւ այլ համայնքների ընտրված ղեկավարներին:

ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ ԴԵՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի փչած փուչիկը պայթում է, այդ փուչիկը կոչվում էր ժողովրդավարություն: Նրա խոսքով՝ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր էր գործադրում այդ փուչիկն օդապարիկի չափ փչելու համար, սակայն ամեն տարի` հատկապես վերջին ամիսներին, օրերին քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում մոլեգնում են:

«Հայկական ժողովրդավարությունը միֆ է, որը Նիկոլը վաճառում է Արեւմուտքին, որը մեծ հաճույքով գնում է՝ աչք փակելով Հայաստանում տեղի ունեցող խայտառակ գործընթացների վրա։ Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիեւին։ Հայաստանը դառնում է տարածաշրջանի ավտորիտար երկրներից մեկը։ Սրբազանների, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները, Գյումրիում տեղի ունեցող խայտառակ գործողությունները քարը քարին չեն թողնում՝ նիկոլական ժողովրդավարական փուչիկից», - արձանագրում է Աշոտյանը:

Անթաքույց է, որ Գյումրիում կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետությունում վախի մթնոլորտ սերմանելու փորձերն ապացուցում են, որ գործող իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը: Թերեւս տեղին է նկատել փաստաբան Վահե Գրիգորյանը, որ «ժողովրդաՎԱՐԻ ենք գնում»:

Վերջին աղմկոտ ձայնագրությունների հրապարակումը, տոտալ գաղտնալսումների շարքն անգամ հարցեր է առաջացրել ԱԺԲ-ականների մոտ, որոնց կարկառուններից նախկին դեսպան Արա Պապյանը հարց է բարձրացնում. «Մեկն ինձ կբացատրի՞, թե ինչ իրավունքով են մեր փողերով մեզ բոլորիս համատարած գաղտնալսում։ Գուցե, սա Նիկոլի թվի ժողովրդավարությու՞նն է»:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը այլեւս մեկ քաղաքապետի ճակատագրի հարց չէ: Սա ցույց է տալիս, թե որքան օրակարգային է ընդդիմության կոմպոզիցիան վերանայելու, միասնականության եւ ռազմավարական ծրագրի անհրաժեշտության հարցը լուծելու համար:

Բարմալեյից Ալեքսանդրիկն ու Տանյան փրկվեցին, իսկ նորօրյա ընդդիմադիրները արդյոք կարողանալու են փրկվել, որ մի հատ էլ փրկեն, սա է այսօր հարցերի հարցը: Երբ իշխանությունը սկսում է հեռացնել ընտրված ներկայացուցչներին՝ ճնշման մեխանիզմներով, ընդդիմության դիմադրությունն առանց միասնականության եւ փորձառուների միջամտության, օդում թոզ փչելու արդյունք է ունենալու:

Անկախ նրանից, թե ով ինչ տեսակետ ունի, քաղաքական ճաշակ, իրավիճակը պահանջում է կենտրոնացած, նախապես մշակված եւ գործնական քայլեր՝ առանց ժամանակի կորուստների: Իսկ թե ինչ անել, նոր հեծանիվ, ամենեւին էլ պետք չէ հորինել: Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հանրամատչելի ասում է. «Որպեսզի ոչ ոք հանիրավի չձերբակալվի, իսկ ձերբակալվածներն ազատ արձակվեն, Նիկոլ Փաշինյանը պետք է այլեւս վարչապետ չլինի։ Նրա վարչապետ չլինելու մեկ տարբերակ գոյություն ունի` անվստահություն (իմպիչմենտ): Ովքեր այդ գաղափարին լուրջ չեն վերաբերվում, հեգնում կամ ծաղրում, հերթով ձերբակալվում են»։

Հատկապես, վերջին միտքը կիսում է նաեւ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Ամենայն հավանականությամբ, վաղն արդեն այլ թեմաներ են դաշտում լինելու։ Սա նշանակում է, որ չտեսնելով մոբիլիզացիայի ու հաջող դիմադրության որեւէ հեռանկար՝ մարդիկ գնալով ավելի ու ավելի են անտարբեր դառնալու, ավելի ու ավելի են հեռանալու քաղաքական թեմաներից (ինչը Նիկոլի երազանքն է)։ Սա նշանակում է նաեւ, որ հաջորդիվ հանգիստ կարող են «հավաքել» ցանկացած քաղաքական գործչի, ընդ որում՝ գուցե նույնիսկ կարիք էլ չլինի` ինչ-որ «գաղտնալսումներ» մոգոնելու, մոնտաժելու, կարելու»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում