Վարդան Ղուկասյանին կալանավորելու դատն ավարտվել է վաղ առավոտյան, որոշումը կլինի ժամը 09:45–ին
ՆերքաղաքականԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի մասին դատական լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 09:45–ին։ Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Երեկվանից Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ երեկ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։

