«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ւր է Վասիլիս Մարագոսը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Թվում էր, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս ԱՐԱՄ Ա-ն գոնե ՀՅԴ բյուրոյի կոշտ հայտարարությանը պետք է ականջալուր լիներ եւ նվերներով այսօրվա իշխանությունների մոտ սրբազան ուղարկելու փոխարեն՝ իր ողջ ռեսուրսը ներդներ՝ եկեղեցու դեմ սկսված արշավը կասեցնելու ուղղությամբ եւ կանգներ Մայր Աթոռի կողքին: Բայց, արի ու տես, որ՝ ոչ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի անունից նրան է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաեւ Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Ըստ հաղորդագրության` միայն վերջում  արքեպիսկոպոս Սարգիսյանը կցկտուր փոխանցել է Արամ Ա Կաթողիկոսի հույսն ու ակնկալիքը, որ մեր կյանքում նկատվող մտահոգիչ երեւույթները Աստծո օրհնությամբ եւ բարիքի առաջնորդությամբ կգտնեն իրենց դրական լուծումը՝ հանուն մեր ժողովրդի միասնության, խաղաղության եւ բարգավաճման։ Փաստորեն, բացահայտ տեռորը եկեղեցու դեմ Արամ Ա-ի համար ընդամենը «մեր կյանքում նկատվող մտահոգիչ երեւույթներ» են:

Նախկինում ՀՀ-ում ԵՄ դեսպանների բերանը փակել չէր լինում, տեղին ու անտեղի հայտարարություններով էին հանդես գալիս: Ամեն մի իրավախախտման, դատական անարդարության, քաղաքական հաշվեհարդարի դեպքում` լիներ հնարված, թե իրական, միեւնույնն է, խոսում էին, դիրքորոշում էին հայտնում, երբեմն էլ քիթները խոթում այնտեղ, որը բացարձակ պետք չէր: Իսկ հիմա՞։ Ո՞ւր է ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԸ։ Ո՞ւր է ԵՄ պատվիրակության այսօրվա ղեկավարի կոշտ հայտարարությունը, երբ կալանավորվում են եպիսկոպոսներ, ձերբակալվում են քահանաներ, երբ Հայաստանի Տեղական ինքնակառավարման մարմիններում իրական խայտառակություն է տիրում, երբ մեկ առ մեկ ընդդիմադիր քաղաքապետերի դեմ ճնշումներն անպատժելի կերպով ընդլայնվում են, երբ ֆեյսբուքյան մի գրառման համար մարդիկ հայտնվում են անազատության մեջ։ Պարոն Մարագոսը երեւի զբաղված է՝ վայելելով երեւանյան դեռ շողացող արեւը՝ հայկական կոնյակով։ Հեշտացնենք գործը՝ ՏԻՄ-երն ուղղակիորեն բռնապետական վերահսկողության տակ են վերցվում, ընդդիմադիր քաղաքապետերը՝ մեկը մյուսի հետեւից հայտնվում են բանտերում, մարդկանց ձերբակալում են՝ մեկ մարդու ցուցմունքով, գաղտնալսումները դարձել են առօրյա գործիք իշխանության ձեռքում…. Իսկ ԵՄ ներկայացուցիչը լռում է։ Ո՛չ մի հայտարարություն, ո՛չ մի դատապարտում։ Այդ լռությո՞ւնն է այսօր ԵՄ «արժեքների պաշտպանությունը»։ Չէ՞ որ հենց այս կազմակերպությունն է անընդհատ խոսում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության մասին։ Հարց է ծագում՝ եթե այսօր Հայաստանում նույն իրավիճակն իշխեր, բայց իշխանության ղեկին լիներ ընդդիմությունը, Մարագոս դեսպանն էլի՞ այսքան «դիվանագիտորեն լռակյաց» կլիներ։

Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի ԷԼԶԱ ՍԵԻԴՋԱՀԱՆԸ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, թե պատրաստվում է համերգ տալ Երեւանում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» խորագրով, եւ այդ համերգին կատարել իր հայտնի ոտանավորները: Այս մասին ահազանգում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ մանրամասնում. «Սեիդջահանի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում , որ այդ համերգի պահն արդեն լուծված է... Սա է սարսափելին... Ու չի բացառվում, որ այս ամենն Ալիեւի պարտադրանքն է Հայաստանին եւ Նիկոլի հռչակած «խաղաղության օրակարգի» շրջանակներում եւս մեկ անգամ մեր երկիրն ու ժողովրդին ստորացնելն ու նսեմացնելն է...»: Քաղաքագետը տեղին հարց է բարձրացնում՝ զեյնաբասերներ, լա՞վ եք, տատին չի գալու, բայց իր «ճտերին» է ուղարկելու...

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան