Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է.Արարատ Միրզոյան

Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։

Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։ 

«Սևծովյան տարածաշրջանը մշտապես եղել է քաղաքակրթությունների, առևտրի և աշխարհաքաղաքական հետաքրքրությունների խաչմերուկ։ Այն կարևոր կապող օղակ է Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև, որտեղ ընդլայնված փոխգործակցությունը կարող է նպաստել փոխկապակցվածությանն ու կայուն զարգացմանը, ինչպես նաև փոխշահավետ գործընկերությունների ձևավորմանն՝ էապես փոխակերպելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական լանդշաֆտը։ Սրանք ոչ թե պարզապես խոսքեր են կամ հավակնոտ տեսլական, այլ այսօրվա հրամայականը։

Այս համատեքստում, մենք, իհարկե, գիտակցում ենք, որ այս տեսլականի իրագործումը հնարավոր է միայն խաղաղության և կայունության պայմաններում։ Այն ժամանակ, երբ Սևծովյան տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, որը հանգեցրել է նաև ծանր մարդկային տառապանքների, Հարավային Կովկասը վերջին շրջանում անցում է կատարել դեպի տևական խաղաղության։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին արդեն լայնորեն հայտնի դարձած համատեղ Հռչակագիրը, իսկ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրվեց իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից:

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Սա ամուր հիմք է ստեղծում թշնամության էջը փակելու և փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։

Հետագա ճանապարհը գործընթաց է, որը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում և փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության և համագործակցության  վերածելու գործում։

Պատմությունը մեզ կարևոր դասեր է տալիս: Եվրոպական միությունը ծնվել է պատերազմի մոխրից՝ կառուցված այն տեսլականի վրա, որ ընդհանուր տնտեսական շահերը՝ նախ ածխի և պողպատի ոլորտներում, կարող են դարձնել ապագա հակամարտությունը իռացիոնալ։ 

Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո:

Ամրապնդելով այս շղթան՝ մենք կարող ենք ամրապնդել փոխադարձ վստահությունը, փոխկախվածությունը և կայուն աճը: Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն»:

Սա է նաև պատճառը, որ մենք ողջունում ենք Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ Համակարգող հարթակի ստեղծումը, և Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ և կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP ուղու ներառման միջոցով ։

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության այս նոր շրջանն առավել ամրապնդվում է Հայաստանի՝ երկրի դիմակայունությունն առավել ամրապնդելու հանձնառությամբ, և Եվրոպական միության հետ մեր գործընկերությունը կենտրոնական դեր ունի այս ջանքերում։ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգում մենք ավելացրել ենք անվտանգության նշանակալի բաղադրիչ  մեր հարաբերությունները  քաղաքական և տնտեսական համագործակցության շրջանակներից ընդլայնելով ռազմավարական գործընկերության հարթություն։

Բարձր մակարդակի քաղաքական և անվտանգային երկխոսությունը, անվտանգային և պաշտպանական պարբերական խորհրդակցությունները, ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի, «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով, Ռազմավարական գործընկերության օրակարգը. բոլորը միասին նպաստում են Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ, ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների:

Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների  իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։

Դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված համագործակցություն այն պետությունների միջև, որոնք կիսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ժողովրդավարական կենսակերպի նկատմամբ հավատարմությունը։

Հարգելի՛ գործընկերներ, այս ջանքերում դուք կարող եք հույս դնել Հայաստանի հետ համագործակցության վրա՝ որպես վստահելի գործընկեր։ Շնորհակալություն»։

Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում նախարար Միրզոյանը նաև շփումներ է ունեցել Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Լատվիայի, Թուրքիայի, Դանիայի ԱԳ նախարարների, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի և այլ գործընկերների հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում