Մեխակյանն ուզում էր ընկերոջ կնոջը նշանակեմ այդ հաստիքին. դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից

Ներքաղաքական
Լրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է.
 
«Հայաստանի կրթական համակարգում նոր առարկա է ներդրվել՝ «քաղաքական հնազանդություն»։ Ուսումնական նյութն էլ՝ եթե «սվոյ» չես՝ մի օր պարզապես կզանգեն ու կասեն՝ «հեռացված ես, գնա տուն»։
 
Ահա այդպես է եղել Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի դեպքում։ Առանց որևէ նախազգուշացման, առանց քննարկման, պարզապես հեռախոսով տեղեկացրել են, որ այլևս տնօրեն չէ։ Պաշտոնական ձևակերպումը՝ «քաղաքական զսպվածություն չի դրսևորել»։
 
Լիլիթ Պետրոսյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում վստահեցնում է՝ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, քաղաքական կուսակցության անդամ չի եղել: Վստահ է՝ աշխատանքից ազատման պատճառը Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է:
 
Պետրոսյանն ասում է՝ իր ազատման հետևում ոչ թե աշխատանքային խնդիր կա, այլ անձնական հաշվեհարդար։ Նրա խոսքերով՝ ազատման իրական պատճառը Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է։
 
Մեխակյանը ցանկացել է դպրոցի ՄԿԱ գծով տեղակալ նշանակել իր ընկերոջ կնոջը, ով ուսուցչի օգնական է և, ըստ Պետրոսյանի՝ չունի բավարար աշխատանքային ստաժ։
 
«Ես մերժել եմ այդ թեկնածուին, քանի որ նա չուներ անհրաժեշտ մասնագիտական փորձ և պատրաստվածություն։ Աշխատանքից ազատումս հենց այդ մերժման հետևանքն է։ Ես իմ ողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել և որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ազնվորեն եմ աշխատել դպրոցում, ազնվությունս, ցավոք, չգնահատ»- ասաց Լիլիթ Պետրոսյանը, -
Բացի այդ, տարիներ առաջ դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել է նաև Արգիշտի Մեխակյանի քեռակինը, բայց ընտրվել է Պետրոսյանը։ Եվ հիմա, երբ Վաղարշապատում ընտրական շունչ է փչում, Մեխակյանը որոշել է «հին հաշիվները մաքրել»։
 
«2021թ.-ին դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցել է նաև Արգիշտի Մեխակյանի քեռակինը, սակայն ես եմ ընտրվել: Ինչքան կարող է մարդը հիշաչար լինել, որ այսքան տարի անց չմոռանա այդ պատմությունը, և որոշի՝ վրեժխնդիր լինել: Ավելի ուշ ստացա նաև ազատման հրամանը, որտեղ գրված է, թե իբր պաշտոնավարմանս ընթացքում քաղաքական զսպվածություն չեմ դրսևորել։
 
Նշեմ, որ իմ ամբողջ կյանքում երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ և չեմ հարել որևէ քաղաքական ուժի, առավել ևս տնօրեն եղած ժամանակահատվածում։
 
Ազնվորեն և բարեխղճորեն ծառայել եմ իմ հայրենիքին, համայնքին և դպրոցին»,-շեշտեց նա:
 
«Քաղաքական զսպվածություն» բառակապակցությունը փաստորեն դարձել է մահակ նրանց դեմ, ովքեր չեն խոնարհվում իշխանության առաջ»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում