Հայտնի է՝ Վարդան Ղուկասյանի գործը քննող դատավորի անունը
ՆերքաղաքականԳյումրիի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Այն մակագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վերջնիս հայտնի է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով։
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետին ձերբակալել ու տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան մեղադրում են կաշառք պահանջելու մեջ։ Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

