Երկրորդ անգամ Հակակոռուպցիոն կոմիտե «Շտպաօգնության» մեքենա է ժամանել
ՀասարակությունՀակակոռուպցիոն կոմիտեի մոտ արդեն երկրորդ անգամ «Շտապօգնության» մեքենա է ժամանել։
Լրագրողներին Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, Հակակոռուպցիոն կոմիտե եկած շտապօգնության բրիգադը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Իսկ ավելի վաղ էլ փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանն առավոտվանից իրեն լավ չէր զգում։ Նա ասել է, որ Ղուկասյանն ամեն օր դեղեր է ընդունում, սակայն այսօր չի հասցրել։

