«Գոնե օրինական զենք էլ չունե՞ս»,- խուզարկության ժամանակ հարցրել են քահանային

Ներքաղաքական

«Առավոտյան 06։30-ից մինչև 19։00-ն չորս հոգով, անակնկալ, խուզարկություն անելու եկան` դատարանի որոշումով, երբ որ ես ընդամենը վկա եմ։ Խուզարկել են ամբողջ բնակարանը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմել է Արագածոտնի թեմի սպասավոր տեր Վրթանես քահանա Բաղալյանը, ում դիմակավորված իրավապահները օրեր առաջ բերման էին ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ: Իրավապահներից մեկը եղել է համազգեստով, մնացածը՝ քաղաքացիական հագուստով:

«Քնահարամ էինք դեռ, փորձում էինք հասկանալ, իրենք արագ-արագ ներկայանում էին»,-պատմել է Տեր Վրթանեսը:

Ժամանել են առանց պետհամարանիշների երկու մեքենաներով, առանց բերման ենթարկելու մասին դատարանի որոշման:

Հիշեցնենք, որ նույն թեմի քահանա Տեր Արամի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած մեղադրանքների հիմքով Դանիել Իոաննիսյանը դիմել էր իրավապահներին, որի հիման վրա էր հարուցվել գործը: 

«Իրենց ամենից շատ հետաքրքրում էր երևի զենք-զինամթերք գտնելը, որովհետև 44 -օրյա պատերազմի մասնակից եմ: Անհարմար հարց տվեց իրենցից մեկը, թե՝ օրինական զենք էլ չունե՞ս։ Ասացի` փնտրեք, գտեք, եթե կա: Գոնե օրինական զենք էին փնտրում, որ նկարեին ու հրապարակեին․ համացանցային երկիր ենք դարձել: Փնտրեցին, ոչինչ չգտան: Ասացի՝ եթե ձեզ նման բան է հետաքրքրում, 44-օրյայից հետո ինձ տրված բաճկոնն իմ մոտ է, կարող եմ դա տալ: Իրենք դա չեն գտել, ես ինքս եմ առաջարկել, ասացի, որ կարող են վերցնել, բայց հետո փոխանցել Պաշտպանության նախարարությանը: Բացի իմ հեռախոսից, որը թույլ չտվեցին անջատեմ, բարեկամներս, ընկերներս զանգում էին՝ ոչ ոք չէր պատասխանում, պատկերացրեք այդ մարդկանց վիճակը»,- պատմել է Տեր Վրթանեսը:

Տեր Վրթանեսի տնից առգարվվել են երեք համակարգիչների կրիչներ, երեխաների հեռախոսները, կնոջ հեռախոսը, այն դեպքում, երբ երեխաները հեռախոսներն ու համակարգիչներն օգտագործում են սովորելիս, այն դեպքում, երբ Տեր Վրթանեսի կինը ուսուցչուհի է մասնավոր դպրոցում և ծնողների հետ այդ հեռախոսով է կապի մեջ, էլեկտրոնային դասամատյան և այլն:

«Քննչականից երբ վերադարձա, մտածում էի, որ Տեր հայր եմ, մի քիչ պիտի հալածված լինի Տեր հայրը, Քրիստոսին հալածել են, Տեր հայրը ո՞նց կարող է չհալածվի, երբ ինձանից տասը անգամ մեծ վաստակ ունեցող Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը բանտում են. դեռ չգիտեի, որ մեր հարգարժան Մկրտիչ Սրբազանին էլ են նույն ձևով տարել բաժին: Ես վիրավորված եմ ոչ թե, որ իմ հանդեպ են վերաբերվել, այլ, որ ՀՀ քաղաքացիների հետ են այդպես վարվում, հատկապես որ վկայի կարգավիճակ ունես: Ամբողջ կյանքդ համեստ ծառայում ես, մեկ էլ մեկը կարող է անկապ հայտարարություն տալ, մյուսն էլ դրա հիման վրա հայց ներկայացնել, ու վկայի տանը խուզարկություն անեն: Քանի որ գործը փուչիկ է, իրենք փորձում են խուզարկությունների միջոցով գործ սարքել, ու սա այնքան տհաճ է: Նայում ես Քննչականի աշխատողներին՝ շատ մարդկային, կիրթ մարդիկ էին, բայց երբ որ անկիրթներն են նրանց ղեկավարում՝ ամեն ինչ պղտորվում է: Երբ քննիչը քեզ հարցաքննում է հեռախոսով ու կազմած հարցաշարով, այսինքն, անձամբ չի հարցաքննում, քննիչին հարցաշար էին տվել մինչև ինձ քննելը, երբ ես նույնիսկ փաստաբան չեմ պահանջել, չնայած փաստաբան պահանջածներին չէին տրամադրել: Ես հարցերին պատասխանել եմ, որովհետև թաքցնելու բան չունեմ։ Փառք Աստծո, թեմիս առաջնորդը, որին Տեր Արամը վերադաս է ասում, իմ կամքին դեմ երբեք ինձ որևէ հանձնարարություն չի տվել: Ո՞նց կարող է հասուն, չափահաս մարդն ասել, որ ինչ արել եմ՝ վերադասիս հանձնարարականով եմ արել, վախեցել եմ՝ արել եմ: Խնդիրը քո մեջ փնտրիր»,-պատմել է Տեր հայրը:

Իրավական համակարգը վերևից տրված հրահանգներով վարկաբեկում են՝ շեշտել է հոգևորականն ու հավելել, որ այս գործողություններով իշխանությունը ոչ միայն փորձում է հայ եկեղեցին վարկաբեկել, այլև, գործիք դարձնելով իրավապահ համակարգը, վարկաբեկում է հենց նույն այդ իրավապահ համակարգին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում