Իշխանությունը փորձում է հայ-ռուսական հարաբերությունները ծառայեցնել իր ներքին հարցերի լուծման համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԻՐ ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է «Ոս­կա­նա­պատ» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, քա­ղա­քա­գետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով ինչ­պես հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա­յիս դի­նա­մի­կա­յին, այն­պես էլ` տա­րա­ծաշր­ջա­նա­յին այլ հար­ցե­րի:

Ինչ­պե՞ս կգնա­հա­տեք իշ­խա­նութ­յան եւ ընդ­դի­մութ­յան ներ­կա­յիս հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։

Ե­թե փոր­ձեմ ամ­փոփ ա­սել՝ կա­րե­լի է հա­մա­րել, որ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը թշնա­մա­կան են։ Ս­րանք չեն սահ­մա­նա­փակ­վում քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րով կամ գա­ղա­փա­րա­կան հա­կա­սութ­յուն­նե­րով. մենք տես­նում ենք կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սութ­յան եւ հիմ­նա­վոր­ված հան­րա­յին հա­մա­ձայ­նութ­յան բա­ցա­կա­յութ­յուն։ Իշ­խող ու­ժը հա­ճախ ըն­կա­լում է ընդ­դի­մութ­յա­նը որ­պես գո­յա­բա­նա­կան սպառ­նա­լիք, ո­րը պետք է ոչ միայն հա­կակշ­ռել, այլ նաեւ վե­րաց­նել քա­ղա­քա­կան դաշ­տից։ Այդ­պի­սի մո­տե­ցու­մը հան­գեց­նում է տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րի։ Ընդ­դի­մութ­յան ներ­սում կան նաեւ տար­բե­րակ­ներ՝ մի մա­սը պահ­պա­նում է օ­րի­նա­կա­նու­թու­նը եւ փոր­ձում պայ­քա­րել ինս­տի­տու­ցիո­նալ ճա­նա­պարհ­նե­րով, մյուս մա­սը կողմ է ա­վե­լի կոշտ եւ եր­բեմն ռա­դի­կալ մո­տե­ցում­նե­րի։ Այս եր­կու կող­մե­րի մի­ջեւ փոխ­զի­ջու­մը ներ­կա­յում դժվար տե­սա­նե­լի է։ Խոս­քը միայն քա­ղա­քա­կան հա­կա­մար­տութ­յան մա­սին չէ. սա նաեւ վստա­հութ­յան ճգնա­ժամ է՝ հա­սա­րա­կութ­յան եւ իշ­խա­նութ­յուն­նե­րի մի­ջեւ, եւ երբ վստա­հութ­յունն ընկ­նում է, գոր­ծըն­թաց­նե­րը հա­ճախ սո­ղա­ցող կեր­պով անց­նում են ա­վե­լի ծայ­րա­հեղ վի­ճակ­նե­րի։ Սա վտան­գա­վոր է երկ­կող­մա­նի՝ ե՛ւ իշ­խա­նութ­յան կող­մից մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման, ե՛ւ երկ­րի կա­յու­նութ­յան տե­սանկ­յու­նից։

Իսկ Ձեր կար­ծի­քով` որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան, որ ա­ռա­ջի­կա­յում կձե­ւա­վոր­վեն նոր քա­ղա­քա­կան բե­ւեռ­ներ կամ դա­շինք­ներ։

Շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը. ա­վե­լին՝ կա­րե­լի է ա­սել՝ սա մի բնա­կան եւ գրե­թե ան­խու­սա­փե­լի գոր­ծըն­թաց է ընտ­րութ­յուն­նե­րի կամ քա­ղա­քա­կան ճնշում­նե­րի ժա­մա­նակ։ Պատ­ճա­ռը պարզ է՝ ներ­կա­յիս քա­ղա­քա­կան շու­կա­յում գո­յութ­յուն ու­նե­ցող կա­ռուց­վածք­նե­րը չեն բա­վա­րա­րում վստա­հե­լի ու արդ­յու­նա­վետ ընդ­դի­մա­դիր ճա­կատ կազ­մա­վո­րե­լու պա­հան­ջը, եւ քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րը փոր­ձում են միա­սին գալ, խմբա­վոր­վել, ստեղ­ծել լայն կա­պեր՝ ընտ­րա­կան կամ գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով արդ­յու­նա­վետ լի­նե­լու նպա­տա­կով։ Ընդ­դի­մա­դիր բե­ւեռ­ներ կա­րող են ձե­ւա­վոր­վել եր­կու գլխա­վոր ճա­նա­պար­հով՝ ա­ռաջ­նա­յին՝ ոչ ծա­վա­լուն  միա­վո­րում­նե­րի մի­ջո­ցով, երկ­րորդ՝ գա­ղա­փա­րա­կան վե­րա­ձե­ւա­կերպ­մամբ՝ նոր քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի, նոր ա­ռաջ­նոր­դութ­յան կամ ե­րի­տա­սարդ ակ­տի­վիս­տա­կան շար­ժում­նե­րի ձե­ւա­վոր­մամբ։ Պետք չէ բա­ցա­ռել նաեւ կա­ռա­վա­րող վեր­նա­խա­վի մեջ պա­ռակ­տում­նե­րի հե­տե­ւան­քով նոր դա­շինք­նե­րի հայտն­վե­լը։ Ե­թե իշ­խա­նութ­յունն ինք­նըս­տինք­յան ու­ժեղ ճնշման տակ է, այդ ճնշու­մը կա­րող է ա­ռաջ բե­րել վե­ճեր եւ միա­վո­րում­նե­րի վե­րաո­րա­կա­վո­րում։ Լայն ա­ռու­մով՝ այս գոր­ծըն­թաց­նե­րը կա­րող են նաեւ դրա­կան լի­նել, ե­թե նպաս­տեն ա­ռողջ մրցակ­ցութ­յա­նը եւ նոր ինս­տի­տու­ցիո­նալ հա­վա­սա­րակշ­ռութ­յուն­նե­րի ձե­ւա­վոր­մա­նը։

Ըստ Ձեզ` ար­տա­քին գոր­ծոն­նե­րը, օ­րի­նակ՝ Ռու­սաս­տա­նի եւ Ա­րեւ­մուտ­քի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ինչ­պի­սի՞ ազ­դե­ցութ­յուն կա­րող են ու­նե­նալ Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի վրա ա­ռա­ջի­կա­յում:

Ար­տա­քին գոր­ծոն­նե­րը միշտ մեծ դեր են ու­նե­ցել մեր տա­րա­ծաշր­ջա­նում։ Հա­յաս­տա­նը, լի­նե­լով փոքր եր­կիր մեծ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի ճա­կա­տում, հա­ճախ հայտն­վում է տար­բեր կենտ­րոն­նե­րի ազ­դե­ցութ­յան զու­գա­հեռ­նե­րի թի­րա­խում։ Ռու­սաս­տա­նը եւ Ա­րեւ­մուտ­քը, ինչ­պես նաեւ այլ խա­ղա­ցող­ներ, հա­մա­ռո­րեն ձգտում են ա­պա­հո­վել ի­րենց ռազ­մա­վա­րա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րը՝ ո­րոշ պրո­յեկտ­նե­րի, ծրագ­րե­րի եւ քա­ղա­քա­կան ու­ժե­րի մի­ջո­ցով։ Սա կա­րող է ար­տա­հայտ­վել ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յան, տե­ղե­կատ­վա­կան ծրագ­րե­րի եւ նույ­նիսկ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի ա­ռու­մով։ Երբ այդ ազ­դե­ցութ­յուն­նե­րը պար­տա­դի­ր հա­մընկ­նում են տե­ղա­կան պե­տա­կան շա­հե­րի հետ՝ լուրջ ռիսկ չի ստեղծ­վում, բայց խնդի­րը ա­ռա­ջա­նում է, երբ ար­տա­քին ա­ջակ­ցութ­յու­նը օգ­տա­գործ­վում է ընտր­ված ներ­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի ու շա­հե­րի հա­մար՝ ոչ թե երկ­րի ընդ­հա­նուր բա­րօ­րութ­յան, այլ կոնկ­րետ խմբա­յին շա­հե­րի սպա­սարկ­ման հա­մար։

Այս­տեղ կա­րե­ւոր է նաեւ այն, որ ո­րոշ քա­ղա­քա­կան ու­ժեր՝ ինչ­պես իշ­խա­նա­կան, այն­պես էլ` ընդ­դի­մա­դիր, հա­ճախ փնտրում են ար­տա­քին հո­վա­նա­վոր­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը՝ ի­րենց քա­ղա­քա­կան, մարդ­կա­յին կամ ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րը պա­հե­լու հա­մար։ Դա ռիս­կեր է ստեղ­ծում՝ պե­տա­կան ինք­նիշ­խա­նութ­յան եւ ո­րո­շում­նե­րի պատ­րաստ­ման ան­կա­խութ­յան հա­մար։ Ե­թե ար­տա­քին դե­րա­կա­տար­նե­րը սկսում են խիստ ուղ­ղոր­դել օ­րա­կար­գե­րը, ա­պա Հա­յաս­տա­նի սե­փա­կան ռազ­մա­վա­րութ­յու­նը կա­րող է տու­ժել։ Ուս­տի՝ ա­ռաջ­նա­յին պետք է լի­նի ազ­գա­յին շա­հի պատ­կե­րի հստա­կե­ցու­մը եւ քա­ղա­քա­կա­նութ­յան ձե­ւա­վո­րու­մը՝ բա­ցա­ռա­պես երկ­րի շա­հից ել­նե­լով։

Իսկ ներ­կա­յիս հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ինչ­պի­սի՞ փու­լում են գտնվում:

Ընդ­հա­նուր առ­մամբ կա­րե­լի է ա­սել, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գտնվում են աշ­խա­տան­քա­յին, գործ­նա­կան փու­լում։ Դա նշա­նա­կում է, որ կա միաս­նա­կա­նութ­յուն ո­րոշ ո­լորտ­նե­րում՝ պաշտ­պա­նա­կան, տնտե­սա­կան կամ է­ներ­գե­տիկ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ձե­ւա­չա­փե­րում, սա­կայն այդ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն­նե­րը ոչ միշտ են հիմն­ված լիար­ժեք հա­վա­սա­րակշ­ռութ­յան վրա։ Ռու­սաս­տա­նը փոր­ձում է պահ­պա­նել իր ռազ­մա­վա­րա­կան ազ­դե­ցութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում, իսկ հայ­կա­կան իշ­խա­նութ­յուն­ներն օգ­տա­գոր­ծում են այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը՝ ներ­քին հար­ցե­րի լուծ­ման ա­ռու­մով, ինչն ա­ռա­ջաց­նում է զգու­շութ­յուն հան­րութ­յան շրջա­նում։ Իս­կա­պես խո­րը, դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներն այն­քան են ներ­կա­յաց­վում, որ­քան դա պետք է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ար­դա­րաց­նե­լու կամ ներ­քին քա­ղա­քա­կան ռե­սուրս­ներ ներգ­րա­վե­լու հա­մար։ Այդ­պի­սով, հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կա­կան են, բայց ոչ ան­սահ­մա­նա­չափ հու­սա­լի կամ անշր­ջե­լի. խնդիրն այն է, թե որ­քա­նով են այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­մա­հունչ Հա­յաս­տա­նի շա­հե­րին եւ որ­քա­նով են օգ­տա­գործ­վում իշ­խա­նա­կան շա­հե­րը պաշտ­պա­նե­լու նպա­տա­կով։

Վեր­ջին տա­րի­նե­րին հա­ճախ է քննարկ­վում Հա­յաս­տա­նի ար­տա­քին վեկ­տո­րի հար­ցը՝ Ռու­սաս­տա­նի եւ Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ գո­յութ­յուն ու­նե­ցող հա­կա­մար­տութ­յան հա­մա­տեքս­տում։ Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

Հա­յաս­տա­նը հա­ճախ հայտն­վում է եր­կու կենտ­րոն­նե­րի մրցակ­ցութ­յան մի­ջու­կում, եւ սա բե­րում է մի քա­նի հիմ­նա­կան լուրջ ռիս­կե­ր։ Նախ՝ շրջա­փա­կում է ռազ­մա­վա­րա­կան ան­կա­խութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը։ Երկ­րորդ՝ խոս­քը նաեւ անվ­տան­գութ­յան մա­սին է: Ե­թե մրցակ­ցութ­յու­նը սրվում է՝ տա­րա­ծաշր­ջա­նը կա­րող է վե­րած­վել սահ­մա­նա­մերձ դաշ­տի կամ բե­ւե­ռաց­ված քա­ղա­քա­կա­նութ­յան հար­թա­կի, ին­չը լուրջ վտանգ է խա­ղա­ղութ­յա­նը։ Եր­րորդ՝ քա­ղա­քա­կա­նութ­յուն ներգ­րավ­ված ար­տա­քին գոր­ծոն­նե­րը կա­րող են խե­ղաթ­յու­րել ընտ­րա­կան խա­ղի կա­նոն­նե­րը։ Այս­պի­սով, ար­տա­քին մրցակ­ցութ­յու­նը կա­րող է ե՛ւ ա­ռա­ջար­կել հնա­րա­վո­րութ­յուն­ներ (մեկ­նար­կել ար­տա­քին ռե­սուրս­նե­րով զար­գաց­ման նա­խագ­ծեր), ե՛ւ սրել ներ­քին բա­ժա­նում­նե­րը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում