«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ.հանուն նոր Միության» շարժումը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել
Ներքաղաքական«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը խստիվ դատապարտում է ս.թ. հոկտեմբերի 20-ին վաղ առավոտից Գյումրիի քաղաքապետարանում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ իրականացվող ակնհայտ ապօրինի գործողությունները՝ համարելով սա բացահայտ բռնապետական դրսեւորում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքապետի հանդեպ: Կատարվածը Փաշինյանի խունտայի հաշվեհարդարի քաղաքականության շարունակությունն է, որ Նիկոլը կիրառում է անխտիր բոլոր ընդդիմադիր տեղական ինքնակառվարման մարմինների ղեկավարների դեմ: Ըստ էության Հայաստանի Հանրապետությունում չի գործում տեղական ինքնակառավարման համակարգը, որը հաստատված է ՀՀ սահմանադրությամբ:
Միաժամանակ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացվող խայտառակ բռնապետական գործողությունները համարում ենք որպես ապօրինի վարչախմբի վայրագ արձագանք Գյումրու քաղաքապետի ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ արտահայտած տեսակետների հանդեպ, որտեղ Վ. Ղուկասյանը ամբողջությամբ հիմնավորված հանդես է գալիս Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ Հայաստանի որպես լիիրավ ու հավասար անդամ ներգրավվելու օգտին: Սա եւս մեկ հարված միտված հայ-ռուսական հարաբերություններին։
Շարժումը լիովին իր աջակցությունն ու սատարումն է հայտնում է ակնհայտ բռնաճնշումների ենթարկվող համայնքապետին։
Շարժման գործադիր կոմիտեի եւ խորհրդի անունից, Շարժման համակարգող Հայկ Բաբուխանյան

