Ռուսական բանակը դուրս է եկել Դոբրոպոլենի մերձայա մատույցներ
ՄիջազգայինԴոբրոպոլեի ելուստի հատվածում, որտեղ ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը` ուկրաինական հակահարձակումից հետո, արդեն ոչ միայն լիովին վերականգնել են դիրքերը, այլ նաեւ նոր ճեղքումներ են իրականացրել:
Մասնավորապես, ռուսական ուժերը դուրս են եկել Նովիյ Դոնբաս բնակավայր: Խոսքը, ճիշտ է, փոքր գյուղի մասին է, սակայն դա մեծ կարեւորություն ունի նրանով, որ դրանից այն կողմ, մինչեւ Դոբրոպոլե քաղաք այլեւս բնակավայրեր չկան, որոնցից կկարողանան կառչել ուկրաինական ուժերը:
Արդյունքում, մինչեւ ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Դոբրոպոլե ռուսական ուժերին մնում է անցնել մոտ 4-5 կմ:
Դոբրոպոլեն այս հատվածում Դոնբասի այն վերջին քաղաքն է, որի հատվածում ուկրաինական կողմն ունի կառուցված պաշտպանական համակարգեր: Դրանք հաղթահարելու դեպքում ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ, որտեղ ուկրաինացիները կարող են պաշտպանվել միայն հրատապ կառուցված պաշտպանության կամ բնակավայրերի հաշվին: Ընդ որում, ինչպես դեպի Դնեպրոպետրովսկի մարզ, այնպես էլ Դոնբասի հյուսիսային գոտի` Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի արեւմտյան թեւ (քարտեզում)

