Փարիզի Լուվրի թանգարանը թալանել են (Տեսանյութ)
ՄիջազգայինՓարիզի Լուվրի թանգարանը թալանվել է, և թանգարանը փակ է։
Երկրի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Լուվրը այդ ժամանակվանից ի վեր փակ է, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Նապոլեոնյան կայսրության և կայսրուհու զարդերի հավաքածուից գողացված իրերի թվում են վզնոց, կրծքազարդ, թագ և այլ արժեքավոր իրեր։

