Իրական պրոֆեսոր. Calcio Mercato-ն՝ Մխիթարյանի խաղի մասին
Սպորտ
Ա Սերիայի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» Անժ-Յոան Բոնիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Ներաձուրիների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Calcio Mercato-ն՝ Մխիթարյանի խաղը գնահատել է 7,5 միավոր։
«Դարպասի մոտ նա հաջողություն չունեցավ․ սկզբում վատ հարված կատարեց, իսկ երկրորդ խաղակեսում գնդակը դիպավ դարպասաձողին։ Մնացած առումներով նա հսկա է, դև, որը տիրում է դաշտի կենտրոնական հատվածում՝ անցնելով կիլոմետրեր և խլելով բազմաթիվ գնդակներ։ Իրական պրոֆեսոր»։

