Ռուսները Գուլյայպոլեի արեւելքում գրավել են ուկրաինական պաշտպանական հիմնական հանգույցը` Պոլտավկան (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը Գուլյայպոլեի ճակատում գրավել է ուկրաինական առանցքային պաշտպանական հանգույցներից մեկը` Պոլտավկան։
Պոլտավկան Գուլյայպոլեի արեւելքում հիմնական պաշտպանական կետն էր, որտեղից սկսվում է մինչեւ Ուսպենովյա հասնող պաշտպանական գիծը:
Գրավելով Պոլտավկան, ռուսներն արդեն կարող են ուղիղ հարվածել Գուլյայպոլեին: Նաեւ դուրս գալ Ուսպենովյա հասնող պաշտպանական գծի թիկունք` կազմալուծելով ողջ համակարգը:
Ավելի հյուսիս ռուսները գրոհում են Գուլյայպոլեից Պոկրովսկոե տանող հիմնական մայրուղին:

