Ամերիկացիները սկսել հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից.The Washington Post
ՄիջազգայինԱնցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Լոնդոնում բնակվող մի ամերիկացի կարդացել է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու մասին լուրը եւ նամակ ուղարկել ԱՄՆ դեսպանատուն՝ «ամուսնալուծության» խնդրանքով։ Այսպես է սկսվել քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, որն այժմ մոտենում է ավարտին, գրել է The Washington Post-ը։ https://www.washingtonpost.com/world/2025/10/18/renounce-us-citizenship-politics-expats/
Ինչպես հավաստիացրել է պարբերականը, արտասահմանում ապրող ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են որոշում պաշտոնապես խզել կապերը հայրենիքի հետ։ Եթե նախկինում հարկերն ու բյուրոկրատիան էին հիմնական պատճառները, այժմ ավելի ու ավելի հաճախ նշվում է քաղաքականությունը։ Greenback խորհրդատվական ընկերության հարցման համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիությունից հրաժարվելու մասին մտածողների մասնաբաժինը 30 տոկոսից աճել է մինչեւ 49 տոկոսի։ Նրանց կեսից ավելին որպես պատճառ նշում է հիասթափությունը ԱՄՆ քաղաքականությունից։
Արտասահմանում ապրող ամերիկացիները պարտավոր են հարկեր վճարել երկու երկրներում, իսկ որոշ բանկեր հրաժարվում են համագործակցել նրանց հետ Վաշինգտոնի խիստ պահանջների պատճառով։ Բացի այդ, աճող քաղաքական պառակտումը, բռնությունը եւ ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամը միայն մեծացնում են «պորտալարը կտրելու» ցանկությունը։

