Ռուսական կառավարվող ավիառումբը ուկրաինական երկաթուղային համակարգին է հարվածել 130 կմ-ից
ՄիջազգայինՌուսական ուժերն առաջին անգամ հարվածեցին Խարկովի մարզի Լոզովային, որը ներկա պահին դարձել է երկաթուղային կարեւոր հանգույց: Լուրը հաստատում են նաեւ ուկրաինական լրատվամիջոցները
Այս հարվածը երկու կարեւոր առանձնահատկություն ունի: Նախ, որ շարունակցում է ուկրաինական երկաթուղային համակարգի ոչնչացումը, որը ռազմաճակատը հետեւողականորեն զրկում է մատակարարումներից:
Ամենակարեւորը. հարվածը հասցվել է կառավարվող ավիառումբով, որը թռել է մոտավորապես 130 կմ: Սա գրեթե այն հեռավորությունն է, որը նախատեսված է փոքր հեռահարության հրթիռների համար: Այն է` նոր տեխնոլոգիաները ռուսներին հնարավորություն են տալիս շատ ավելի էժան ավիառումբերին տալ այն հնարավորությունները, որոնք մինչ այս ունեին բազմապատիկ ավելի թանկ հրթիռները: Իսկ դա պատերազմի հետագա ընթացքի վրա ազգող շատ կարեւոր գործոն է:

