«Մեր ձեւով»-ի հանրահավաքը շոկային ազդեցություն է ունեցել Փաշինյանի վրա

Ներքաղաքական

Իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ «Մեր ձեւով»-ի հանրահավաքը շոկային ազդեցություն է ունեցել Փաշինյանի վրա:

Նա մինչ այդ վստահ էր, այն է` ինքն իրեն համոզել էր, որ շնորհիվ իր «խաղաղության», բռնաճնշումների արդյուքում սպասվող վախի մթնոլորտի եւ հանրային հիասփաթության ակնկալվող աճի, փողոց հնարավոր է հանել առավելագույնը մի քանի հազար մարդու, ասենք` 2-3 հազարի, որը հերթական հարվածը կդառնար ընդդիմությանը: Բայց ահա, փողոց դուրս եկավ առնվազն 10-15 անգամ ավել մարդ, եւ այդ թիվը, որքան էլ ոստիկանական «հաշվարկները» փորձում են փոքր ցույց տալ, ծայրահեղ վտանգավոր է մի քանի իմաստով:

Նախ, որ քարոզչությունը թե Նիկոլը խնդիր չունի, հանգիստ կհաղթի առաջիկա ընտրություններում, սրանով ծանր հարված է ստանում: «Խաղաղություն» քարոզն էլ, որը մի պահ լուրջ աճի դինամիկա բերեց Փաշինյանին, հիմա չի աշխատում, եւ թե ընտրությունենրի շեմին ինչ պատկեր կլինի, մեծ հարց է:

Երկրորդը.  «Մեր ձեւով»-ի ներկայացրած 30 հազար մարդու մասնակցության ցուցանիշը լայնորեն տիրաժավորվում է ռուսական ալիքներում, այդ թվում` ՌԴ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համարում ունեցողների: Իսկ դա առավել քան լուրջ ահազանգ է, հաշվի առնելով նաեւ Թրամփի ներկայիս շրջադարձերն ու Պուտինի հետ սպասվող հանդիպումը:

Նաեւ, որ խոսքը այսպես ասած, «ոտքի վրա» կազմակերպված հավաքի մասին է, եւ թե ինչ կլինի, եթե Սամվել Կարապետյանի թիմը երկար ժամանակ եւ ռեսուրսներ (որոնք կան) ներդնի հաջորդ հավաքների համար, միայն նոր վախեր են առաջացնում:

Հաջորդը. եկեղեցու դեմ զանգվածային արշավը եւս, համարվում է, որ իր դերն ունեցավ մարդկանց հակաիշխանական ուղղությամբ ակտիվացնելու հարցում: Ըստ այդմ, վտանգավոր է դառնում Վեհափառի կալանավորումը:

Ըստ այդմ, որոշվել է սրել ընդդիմության դեմ քարոզչությունը, դրան տալով ծաղրի երանգ: Բայց նաեւ կա այն մտավախությունը, որ առանց այդ էլ, ամեն բան մինչեւ վերջ սրված է, եւ ռեսուրսներն այստեղ րդեն չեն բավարարում:

Ըստ այդմ, աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլը կփորձի սրել ահաբեկչական մեթոդիկան: Միայն թե, այստեղ էլ, երբ բանը հասել է անգամ Վեհափառին կալանավորելու մտքին, էլ սրելու բան առանձնապես չի մնում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում