Թրամփը հանկարծակի դադարեցրել է Զելենսկու հետ հանդիպումը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանկարծակի դադարեցրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը։ Խոսակցությունն ավարտվել է 2,5 ժամ անց, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Կարծում եմ՝ մենք ավարտեցինք։ Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ», - ասել Է Թրամփը Զելենսկու հետ զրույցի ընթացքում։ Պարբերականի աղբյուրներից մեկը պնդում է, որ Սպիտակ տանը բանակցությունները բարդ են եղել, իսկ մյուսը հայտարարել է, որ հանդիպումը վատ է անցել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփը մի քանի կոշտ հայտարարություններ է արել և հաստատակամություն ցուցաբերել զրույցի ընթացքում: ԱՄՆ առաջնորդը հույս ունի կարգավորել ուկրաինական հակամարտությունը՝ առանց Կիևին Tomahawk հրթիռներ փոխանցելու։

