Ռուսական ուժերը ծավալուն առաջխաղացումից հետո փակել են Լիմանի իմնական ուղիները
ՄիջազգայինՌուսական բանակը, որոշ վերածմբավորումից հետո վերսկսել է ծավալուն հարձակումը Լիմանի հյուսիսային թեւում:
Ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը, ռուսները մտել են Նովոսյոլովկա: Միաժամանակ, թեւերից շրջանվելով մաքրվող Նովոսյոլովկան, ռուսական ուժերը Յարովայի հատվածում դուրս են եկել Լիման տանող երկաթուղու եւ մայրուղու հատված, գործնականում ֆիզիկապես փակել են այն:
Մի փոքր ավելի հարավ ռուսները մտել են նաեւ Դրոբիշևո բնակավայր` սկսելով մաքրել այն:
Այսպիսով, Լիմանի հիմնական ցամաքային ուղիները (երկաթուղին եւ ավտոմայրուղին, որոնք չեն հատում գետերը) փակ են: Նշանակությամբ երկրորդ ուղիները (երկաթուղին եւ ավտոմայրուղին), որոնք Լիման են հասնում Սլավյանսկից, նույնպես չեն գործում` Սեւերնի Դոնեց գետի կամուրջների ոչնչացման պատճառով: Արդյունքում, Լիմանի ողջ գոտին զրկվում է մատակարարումներից: Միգուցե հնարավոր է ժամանակավոր ուղիներով հասնել Լիմանի տիրույթ: Սակայն դրանք բոլորն էլ ռեալ մատակարարումների հնարավորություն չեն տալիս:
Միաժամանակ, ռուսական ուժերը հյուսիսում փաստացի կախվեցին Լիմանի գլխին, իսկ արեւելքից արդեն մոտենում են քաղաքին:

