Իրանի ԱԳ նախարարն Աֆղանստանին և Պակիստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Միջազգային

Իրանի և Աֆղանստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ամիր Խան Մութթաքին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնյաների միջև անցկացված հեռախոսազրույցի մանրամասներ է ներկայացրել իրանական Mehr լրատվականը։

 

Նշվում է, որ Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ժամանակ խորը մտահոգություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների վերաբերյալ՝ կոչ անելով երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել ռազմական գործողությունները և լուծել վեճերը երկխոսության և բանակցությունների միջոցով:

 

Նա ընդգծել է, որ երկու մուսուլման հարևանների միջև շարունակական լարվածությունը ոչ միայն կհանգեցնի մարդասիրական կորուստների, այլև կխաթարի ամբողջ տարածաշրջանի կայունությունը։

 

«Իրանի արտաքին գործերի նախարարը նաև վերահաստատեց Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու լարվածության մեղմացմանը և նպաստելու երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը»,-նշել է իրանական լրատվականը։

 

Իր հերթին նախարար Մութթաքին Արաղչիին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին և ընդգծել, որ Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը նախընտրում է երկխոսությունն ու խաղաղությունը՝ ռազմական բախման փոխարեն։

 

Հաղորդվում է, որ երկու նախարարները նաև քննարկել են Հելմանդ գետի ջրային իրավունքների հարցը՝ ընդգծելով գործող ջրային համաձայնագրերի պահպանման, տեխնիկական համագործակցության բարելավման և ջրային ռեսուրսների համատեղ կառավարման անհրաժեշտությունը՝ ընթացիկ սեզոնում վատնումը կանխելու և Իրանի օրինական բաժինն ապահովելու համար։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում