Ուկրաինայի զինվորները հանձնվում են ռուսներին Պոկրովսկի կենտրոնում. Bild
ՄիջազգայինՈւկրաինայի զինվորները հանձնվում են, ռուսները՝ Պոկրովսկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ի` քանիցս ծայրահեղ ռուսֆոբությամբ աչքի ընկած վերլուծաբան Ռյոպկեն:
«Ցավոք, դա է ամբողջը... Ուկրաինացի զինվորները հանձնվում են ռուսական անօդաչու թռչող սարքերին, իսկ ռուսական հետևակային ուժերն արդեն Պոկրովսկ/Կրասնոարմեյսկի կենտրոնում են», - գրում է գերմանական Bild-ի խմբագիր և ռուսաֆոբ Յուլիան Ռյոպկեն։
«Այնտեղ երկու տղա կա... Այո, մյուս հինգը, ովքեր նրանց հետ էին, մահացել են։ Ես չէի ուզում ցույց տալ նրանց մարմինները։ Եվ քաղաքի կենտրոնում արդեն կան տասնյակներ, եթե ոչ հարյուրավոր, ռուսներ»,- գրում է նա։

