Պատրաստվում է Ռուսաստան-Ալյասկա թունելի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը. Դմիտրիև
ՄիջազգայինՌուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամն արդեն պատրաստում է Ռուսաստան-Ալյասկա թունելի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։ Աշխատանքը սկսվել է վեց ամիս առաջ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Բերինգի նեղուցի թունելի նախագիծն անվանել էր «հետաքրքիր գաղափար»։
Դմիտրիևը նաև նշել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամն արդեն հաջողությամբ ֆինանսավորել է մեկ այլ միջազգային տրանսպորտային նախագիծ՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին երկաթուղային կամուրջը։

