Զելենսկու այցը ԱՄՆ ունեցավ զրո արդյունք. Թրամփն անկեղծորեն հայտարարեց, որ ուկրաինական խնդիրը կլուծի Պուտինի հետ
ՄիջազգայինԱյսպիսով, ի՞նչ տվեց Զելենսկու այցը Պուտինին.
Տեսանելի ոչ մի բան` գոնե Կիեւի համար: Այն է. մինչ մեկնելը Զելենսկին շաբաթներ շարունակ հայտարարում էր, որ Վեշինգտոն է մեկնում «Տոմահավկ»-ների հետեւից: Հանդիպումից հետո, երբ Թրամփն անգամ համատեղ ասուլիս չտվեց` շտապ մեկնելով Ֆլորիդա, եւ լրագրողների հետ մենակ մնացած Զելենսկին ընդամենը հայտնեց. «Մենք համաձայնեցինք հրապարակավ չխոսել «Տոմահավկ»-ների մասին, քանի որ ԱՄՆ-ն չի ցանկանում սրացում»:
Իսկ բուն հանդիպման ժամանակ Թրամփն անկեղծորեն հայտարարեց, որ ուկրաինական խնդիրը կլուծի Պուտինի հետ, որ գոյություն ունեն կենսունակ տարբերակներ, և որ հիմա ժամանակը չէ «Տոմահավկ» մուրալու։ Դա, ըստ էության, Զելենսկու հետ հանդիպումը զրկեց ամեն մի իմաստից: Ընդամենը փակ մասում Թրամփը նրան առավելագույնը ներկայացրել է «կենսունակ տարբերակները», թերեւս նաեւ բացատրելով, որ պետք է պատրաստ լինի ստորագրել նրա տակ, որը Բուդապեշտում կընտրեն: Դրանից հետո Զելենսկու Սպիտակ տուն այցը կորցրեց իր ամբողջ իմաստը։
Հիմա այս հարցն է. իսկ կստորագրի՞ Զելենսկին: Դա արդեն այս հանդիպման հետ կապ չունի:

