Ես էլ եմ միանում իմ հոգեւոր եղբայրների արդար, անձնվեր պայքարին՝ հանուն խաղաղության. Տեր Վաչագան

Թեմա
«Իրապես այսօր մեր երկիրը անցնում է շատ դժվարին փորձություններով և բոլորիս իղձերը կապված են խաղաղության հաստատման հետ: Այս հեռանկարով և պատմության մեջ մնայուն հետք թողնելու ցանկությամբ բավականին լուրջ հայտ է ներկայացրել ՀՀ ներկա վարչակազմը, իսկ նրանց այդ աննախադեպ խաղաղության արշավին համարձակ աջակցություն են հայտնել մի քանի գործող հոգևորականներ և որոշ կարգալույծ հոգևորականներ, որոնց վարքագծի մեջ անգամ նկատելի է մարգարեական ձեռագիր և ձգտում:
 
Սիրելի գործող ու չգործող հոգևոր հայրեր, դուք իրապես հավատու՞մ եք, որ մեր երկրին կարող է խաղաղություն բերել մի մարդ, ով չի՛ կարողանում անգամ իր ներսում հաստատել խաղաղություն, ով չի՛ կանգնեցրել 44-օրյա պատերազմը, որ իր անունը չարատավորվի... Քանի դեռ շատ ուշ չէ, բացեք ձեր մտքի աչքերը, և տեսեք, որ սա ընդամենը թուրք-ադրբեջանական տանդեմի տնային հանձնարարականի մի էջն է: Նրանք անընդհատ հիշեցնում են, որ Հայոց Եկեղեցին խոչընդոտում է իրենց ծրագրերին, որովհետև Վեհափառը շարունակում է խոսել Արցախի և արցախցու մասին, իսկ իրականում Արցախը ընդամենը մի պարան էր մեր երկրի վզին, որից ներկա իշխանությունը հաջողությամբ ձերբազատվեց և ձեր ողորմելի օգնությամբ փորձ է անում ազատվել «վերջին թոկից»:
 
Քանի ուշ չէ, կանգ առեք, այլապես դուք լավագույն դեպքում կհամալրեք Իսրայելի այն սուտ մարգարեների շարքը, ովքեր օրվա թագավորին ի հաճություն, քարոզում էին մոտալուտ խաղաղության մասին. «Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն», մինչդեռ խաղաղություն չկար» (ԵՐԵՄ: 8:11):
 
Ուստի` ես միանում եմ նկարի աջակողմյան իմ հոգևոր եղբայրներին, ովքեր գիտեին, թե ինչպես է հաստատվում իրական ու արժանապատիվ խաղաղությունը և հանուն դրա չխնայեցին իրենց կյանքը», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՉԱԳԱՆ քահանա ԳՅՈՒՐՋՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում