Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը. Սաղաթելյան
Ներքաղաքական«Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը: Միայն մեր միասնական արձագանքը, անհամաձայնության դրսևորումը, անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնաճնշումների այս ալիքը: Ուստի, չափազանց կարևորում եմ բոլորիս մասնակցությունը վաղվա հանրահավաքին՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված մեր ազգային բարերարի, մեր Սրբազանների, մեր բոլոր քաղբանտարկյալների: Կհանդիպենք հոկտեմբերի 18-ին` Ազատության հրապարակում», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:

